Դեկտեմբերի 5-6-ը գրանցված հրդեհների ամփոփագիր


Դեկտեմբերի 5-6-ը գրանցված հրդեհների ամփոփագիր

  • 06-12-2011 11:20:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 5-ին`ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Միխայլովկա գյուղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.39-ին, մարվել`16.15-ին: Այրվել է Անահիտ Կիրակոսյանին պատկանող անասնագոմի տանիքը`40 քմ մակերեսով: Նույն օրը`ժամը 17.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Անդրանիկի եւ Օհանովի փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Աշոտ Մինասյանին պատկանող «ՎԱԶ-2102» մակնիշի 68 ՕԼ 855 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Նույն օրը`ժամը 18.46-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Տաշիր քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.03-ին, մարվել`20.00-ին: Այրվել է 1 հա խոտածածկ տարածք: Դեկտեմբերի 6-ին`ժամը 06.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.09-ին, մարվել`07.27-ին: Այրվել է Ս.Մինասյանին պատկանող «ՎԱԶ-21115» մակնիշի 01 ՕԼ 795 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սարքերի վահանակը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն