Բուխարեստում տեղի ունեցավ Վարդան Առաքելյանի «Սիրունի. Մի հալածյալի ոդիսականը» գրքի շնորհանդեսը


26-05-2011 18:41:27   | Ռումինիա  |  
Ռումինական Bookfest 2011 գրքի տոնավաճառի շրջանակներում, Բուխարեստի Romexpo-ի հրատարակչությունների սրահում մայիսի 26-ին կայացավ ռումինահայ գրող, հրապարակախոս եւ լրագրող Վարդան Առաքելյանի ,Սիրունի. Մի հալածյալի ոդիսականըե գրքի շնորհանդեսը (Vartan Arachelian, Siruni-Odiseea unui proscris, Editura Niculescu, Bucuresti): Ռումինահայ նշանավոր մտավորական Հակոբ Սիրունու կյանքին եւ գործունեությանը նվիրված այդ աշխատության վերաբերյալ գնահատանքի խոսքերով հանդես եկան բանաստեղծուհի Անա Բլանդիանան, դեսպան Համլետ Գասպարյանը եւ Զարեհ վրդ. Պարոնյանը: Հայաստանի դեսպանը հույս հայտնեց, որ այս աշխատությունը, ինչպես նաեւ Հակոբ Սիրունու թողած գիտական ժառանգությունն ու հարուստ արխիվային փաստաթղթերը, կնպաստեն Ռումինիայում հայագիտության վերածննդին, որի հիմնադիրներից է եղել նշանավոր գիտնականը: Երիտասարդ տարիներին Պոլսի գրական-հասարակական կյանքի խոստումնալից գործիչ, Դանիել Վարուժանի հետ ,Նավասարդե տարեգրքի հրատարակիչ Հակոբ Ջոլոյան Սիրունին (1890-1973թթ.), փրկվելով եղեռնից, 1922թ. ի վեր ապաստանում է Ռումինիայում, ուր նշանավոր ռումին պատմաբան Նիկոլաե Յորգայի հովանավորությամբ ծավալում է գիտական-ստեղծագործական լայն գործունեություն` այդ երկրում սկիզբ դնելով արեւելագիտության եւ հայագիտության ճյուղերին:
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 362 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար