«Երևան Ջուր»-ը հավաստիացնում է. «Կբարձրանա «Նաիրիտի» ջրամատակարարման հուսալիությունը»


«Երևան Ջուր»-ը հավաստիացնում է. «Կբարձրանա «Նաիրիտի» ջրամատակարարման հուսալիությունը»

  • 14-12-2011 17:42:01   | Հայաստան  |  Տնտեսություն
Դեկտեմբերի 14-ին «Նաիրիտ» ընկերության հարեւանությամբ «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի մասնագետներն ավարտում էին նոր հիդրավլիկ հանգույցի մոնտաժման աշխատանքները: Դրանց շրջանակներում կառուցված դիտահորերում տեղադրվում էին հոսքաչափ եւ ճնշման կարգավորիչ փական: Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանի` աշխատանքներն իրականացվում են ընկերության սեփական նախաձեռնությամբ եւ հիմնականում նպատակ ունեն բարձրացնել տվյալ ձեռնարկության ջրամատակարարման հուսալիությունը: Եթե առ այսօր «Նաիրիտը» ջուր է ստանում միայն Նոր Խարբերդի պոմպակայանից եկող մոտ 5 կմ երկարությամբ 500 մմ տրամագծով ջրատարից, որն իր հերթին մատակարարվում է «Արարատյան-4» մայր ջրատարից, ապա այսուհետ այն ջուր կստանա հարեւանությամբ անցնող նույն տրամագծի «Արարատյան -3» մայր ջրատարից, որն ավելի նպատակահարմար է: Դրանից բացի, «Նաիրիտը» կունենա նաեւ այլընտրանքային ջրամատակարարման հնարավորություն «Մսի կոմբինատ» օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/: Իր հերթին, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն նշված ջրատարի շահագործման դադարեցմամբ մոտ 10 լ/վ կկրճատի ջրակորուստը տվյալ տարածքում: Ասել է թե` միաժամանակ լուծվում է երկու կարեւոր խնդիր: Հարկ է նշել, որ նման աշխատանքների փորձ ընկերությունն արդեն ունի: Մասնավորապես, հարեւանությամբ գտնվող Երեւանի ՋԷԿ-ը ներկայումս միաժամանակ կարող է ջուր ստանալ 3 աղբյուրներից, մինչդեռ նախկինում միայն մեկ ջրատարից էր ջուր ստանում: Իրենց հերթին են սպասում շատ այլ հիմնարկ-ձեռնարկություններ: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ում շարունակվում են մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքները: '
Նոյյան տապան  -   Տնտեսություն