Կմեկնարկի «Մշակութային խճանկար» խորագրով փառատոնը


Կմեկնարկի «Մշակութային խճանկար» խորագրով փառատոնը

  • 15-12-2011 10:53:31   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում կմեկնարկի «Մշակութային խճանկար» խորագրով փառատոնը, որին կմասնակցեն Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն իրենց պատմությունը, մշակութային ժառանգությունը, երգն ու պարը, ազգային կերակրատեսակները։ Լուսանկարների ցուցահանդեսի միջոցով ներկաները հնարավորություն կստանան ծանոթանալու համայնքների առօրյային եւ գործունեությանը: «Մշակութային խճանկար» փառատոնը կազմակերպել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի եւ Երեւանի երիտասարդական բանկի աջակցությամբ։ Փառատոնը նպատակ ունի հայ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթին եւ ավանդույթներին։ Ծրագիրը հայ երիտասարդների շրջանում խթանում է եվրոպական երիտասարդական արժեքները եւ ներկայացնում Հայաստանի մշակութային բազմազանությունը: Ինչպես հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, բացման արարողությանը ներկա կլինեն հյուրեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամից, Երիտասարդական բանկից, ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպություններից։ «Մշակութային խճանկար» ծրագիրը կհյուրընկալվի նաեւ Վանաձորում եւ Գյումրիում:
Նոյյան տապան  -   Հասարակություն