Google Nexus S սմարթֆոնները հանձնվեցին բաժանորդներին


Google Nexus S սմարթֆոնները հանձնվեցին բաժանորդներին

  • 15-12-2011 21:34:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսօր ընկերության գլխամասային գրասենյակում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը բաժանորդներին հանձնեց վիճակահանության արդյունքում շահած Google Nexus S սմարթֆոնները: Հիշեցնենք, որ վիճակահանությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին, որի ընթացքում 30 հետվճարային բաժանորդներ շահել էին Google Nexus S սմարթֆոններ: Իրականացված հատուկ ծրագրին մասնակցելու համար սահմանված էին հետեւյալ չափանիշները. մասնակիցները պետք է լինեին «Կլասիկ», «Կլասիկ սոլո», «Կլասիկ ֆլեքսի» եւ կորպորատիվ սակագնային պլանների անհատական վճարող հետվճարային բաժանորդներ, որոնց` անցած երեք ամիսների (մարտից մինչեւ մայիս) ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարը կազմել էր 10,000-18,000 ՀՀ դրամ, եւ հաջորդող երեք ամիսների (հունիս - սեպտեմբեր) ընթացքում ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարն ավելացել էր 50 եւ ավելի տոկոսով: Ծրագրի ավարտին մասնակիցների նախնական ցուցակից ծրագրի հիմնական չափանիշներին համապատասխանեց 1,662 բաժանորդ` անցնելով եզրափակիչ փուլ: Ծրագրի թափանցիկությունը եւ արդարությունն ապահովելու նպատակով եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցուցակից համակարգչային ծրագիրն ընտրել էր յուրաքանչյուր հիսուներորդ GSM համարի օգտագործողին: Վերջիններս հրավիրվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` վիճակահանության միջոցով որոշելու 30 սմարթֆոնների հասցեատերերին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն