Երեւանում կանցկացվի «Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011» նորարար գաղափարների, նախագծերի եւ ծրագրավորման մրցույթը


Երեւանում կանցկացվի «Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011» նորարար գաղափարների, նախագծերի եւ ծրագրավորման մրցույթը

  • 16-12-2011 22:36:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (www.micarmenia.am) եւ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ (www.pjc.am) եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվող «Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011» նորարար գաղափարների, նախագծերի եւ ծրագրավորման մրցույթը կմեկնարկի դեկտեմբերի 17 -ին, ժամը 10:00-ին, Երեւանի քաղաքապետարանի շենքում: «Հեքըթոն [ՅԱՆ] Երեւան 2011» -ը տեւելու է 24 ժամ եւ ավարտվելու է ս.թ.-ի դեկտեմբերի 18-ին, ժամը 13:00-ին: Դեկտեմբերի 18-ին, ժամը 10:00-12:00-ը թիմերը ժյուրիին հրապարակային կներկայացնեն իրենց պատրաստած ծրագրերը, հավելվածները, մոբայլ լուծումները, կայքերը: Առաջին Հեքըթոնը Հայաստանում նվիրված կլինի Երեւան քաղաքի խնդիրներին եւ կխթանի քաղաքացիների մասնակցությունը դրանց լուծման մեջ: Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, որոնք կարող են կյանքի կոչվել ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքի խնդիրներով մտահոգ կառույցների ու շրջանակների կողմից, որոնք նաեւ կխթանեն մարդկանց մասնակցությունը՝ տեղեկատվության հավաքագրման եւ բազմաթիվ այլ խնդիրների լուծման գործում, բարելավելով քաղաք-բնակիչ կապը: Մրցույթում հաղթող թիմերին սպասվում են բազմաթիվ խոշոր մրցանակներ, համագործակցության եւ նախագծերի ֆինանսավորման լայն հնարավորություններ: Հաղթողները կհայտարարվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը կկայանա «Գոլդեն թյուլիփ Երեւան» հյուրանոցում, դեկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին: Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձեւաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել: «Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011» -ը նվիրվում է Երեւան քաղաքի խնդիրների լուծմանը: Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, որոնք կարող են կյանքի կոչվել ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքի խնդիրներով մտահոգ կառույցների եւ շրջանակների կողմից, այնպես էլ մարդկանց ներգրավվման միջոցով: Այն նպատակ ունի հնարավորություն ընձեռել ստեղծագործ եւ առաջատար գաղափարներ ունեցողներին համագործակցել միմյանց հետ՝ քաղաքային խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր ստեղծելու նպատակով: Համագործակցության դաշտ բերել ծրագրավորողներին եւ այլ ոլորտների մասնագետներին նորարար գաղափարներ իրականացնելու եւ սոցիալական բարեփոխումներ նախաձեռնելու նպատակով: Խթանել ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ այլ ոլորտների ներկայացուցիչների համագործակցությունը՝ հանրօգուտ գաղափարներ իրականացնելու համար: Մրցույթի աջակիցներն են` Երեւանի քաղաքապետարանը, Մայքրոսոֆթը, Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերություններ, լրագրողական կազմակերպություններ: «Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011» -–ի ինֆորմացիոն հովանավորը PanarmenianNet լրատվամիջոցն է:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ