ԻՐԱՆԸ 16 ՄԼՆ. ԴՈԼԱՐ Է ՀԱՏԿԱՑՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՄ «ԱՄՆ-Ի<br /> ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»<br />


ԻՐԱՆԸ 16 ՄԼՆ. ԴՈԼԱՐ Է ՀԱՏԿԱՑՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՄ «ԱՄՆ-Ի
ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

  • 12-01-1996 13:55:00   | Հայաստան  |  Միջազգային
ԹԵՀՐԱՆ, 12 հունվարի («Նոյյան տապան»): Իրանի Ազգային ասամբլեայի ենթակոմիտեն 25 մլրդ. ռիալ է (16 մլն. դոլար) հատկացրել Իսլամական Հանրապետության դեմ «ԱՄՆ-ի դավադրությունները բացահայտելու եւ մերկացնելու» համար, հայտնել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Հասան Գաշգավին: Այդ գումարը տրամադրվելու է Անվտանգության ազգային խորհրդին (քաղաքական եւ ռազմական ոլորտներում որոշում ընդունող բարձրագույն մարմնին): «Դա մեր իրավունքն է` մեր տարածքի եւ արժանապատվության պաշտպանության համար զգալի գումար հատկացնել»,- ասել է Գաշգավին: Հիշյալ որոշման նախաձեռնողը Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Աքբար Նաթեգ նուրին է: Որոշումն ընդունվել է Իրանի դեմ գաղտնի գործողություններ իրականացնելու համար 20 մլն. դոլար հատկացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեկտեմբերյան որոշմանն ի պատասխան: Սպիտակ տունը հաստատել է մի ծրագիր, որի նպատակն է Իսլամական Հանրապետությունը դնել շրջանակների մեջ: Խոսելով ԱՄՆ-ի այդ ծրագրի մասին, Գաշգավին հայտարարել է. «Դա անօրինական քայլ է, որը կհանգեցնի միջազգային ընկերակցության բացասական հակազդեցության բռնկմանը»: Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Վելայաթին անցած շաբաթ ասել է, որ իր երկիրը Միջազգային տրիբունալին ԱՄՆ-ի դեմ հայց կներկայացնի այդ գործողության պատճառով: Նա նաեւ կոչ է արել ՄԱԿ-ին որոշակի միջոցներ ձեռնարկել այդ կապակցությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային