ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵԻ<br /> ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆ<br />


ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵԻ
ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆ

  • 09-01-1996 16:27:00   | Հայաստան  |  Միջազգային
ԵՐԵՎԱՆ, հունվար 09, (ՆՏ): Հունվարի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Վայազիի հրավերով Թեհրան կայցելի արտաքին քաղաքականության հարցերով Ադրբեջանի պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն: Վ.Գուլուզադեն հաղորդել է, որ այցի ժամանակ Իրանի ղեկավարության հետ նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: «Ինչ վերաբերում է Կասպից ծովի կարգավիճակի խնդրին, ապա Իրանը նպատակահարմար է համարել հետաձգել այդ հարցի քննարկումը»,- հայտարարել է Վ.Գուլուզադեն:
Նոյյան տապան  -   Միջազգային