Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենսդրական փաթեթը


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենսդրական փաթեթը

  • 22-06-2011 15:39:14   | Հայաստան  |  Հասարակություն
Հունիսի 22-ի արտահերթ նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի նախագիծը եւ դրանից բխող մի շարք գործող օրենքներում լրացումների եւ փոփոխությունների փաթեթը: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում են աղբահանության եւ սանիտարական մաքրման սկզբունքները, աղբահանության վճարի հաշվարկման կարգը եւ դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքները եւ պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու համար: Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը դեմ քվեարկեցին ՀՅԴ խմբակցության անդամները, անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը եւ Հակոբ Հակոբյանը: Նախօրեին, նախագծի քննարկման ժամանակ, ՀՅԴ-ին խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշել էր, որ թեեւ 2010թ.-ի դեկտեմբերին ԱԺ-ի կողմից հավանության չարժանացած նախագծի համեմատ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ներկայիս օրինագիծը կրել է փոփոխություններ, այդ թվում էապես նվազել են աղբահանության վճարի դրույքաչափերը, այդուհանդերձ «կան սկզբունքային հարցեր, որոնց այս նախաձեռնությունը նույնպես չի պատասխանում»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play