Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովության Երեւան քաղաքի տարածքային բաժիններում


Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովության Երեւան քաղաքի տարածքային բաժիններում

  • 19-05-2011 17:10:22   | Հայաստան  |  Հասարակություն
Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը, առողջապահության եւ ծրագրերի բաժինը ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովության Երեւան քաղաքի տարածքային բաժիններում։ Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում (ՍԾՏԲ) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով Շենգավիթ վարչական շրջանի ՍԾՏԲ-ի պետի տեղակալ Ս. Միքայելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ 1-ին կարգի մասնագետ Լ. Խաչիկյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Կենտրոն վարչական շրջանում ընտրանքային կարգով ստուգված գործերից 4 դեպքերով քաղաքացիներին ավելի է վճարվել 441.500 դրամ, որը ենթակա է հետգանձման ՀՀ պետ. բյուջե: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, հայտնաբերված թերացումների եւ խախտումների հետեւանքով, համաձայն ,Համայնքային ծառայության մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, ՍԾՏԲ-ի գլխավոր մասնագետ Ն. Պետրոսյանին եւ առաջատար մասնագետ Լ. Գեւորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ գլխավոր մասնագետ Թ. Օհանյանին՝ նկատողություն։
Նոյյան տապան  -   Հասարակություն