Ընդլայնվում է ՍԹԱՐ առեւտրային ցանցը


Ընդլայնվում է ՍԹԱՐ առեւտրային ցանցը

  • 24-02-2011 14:57:41   | Հայաստան  |  Տնտեսություն
Փետրվարի 25-ին ժամը 14:00-ին հաճախորդների համար իր դռները կբացի նոր ՍԹԱՐ սուպերմարկետը: Թվով 19-րդ այս ՍԹԱՐ սուպերմարկետը գտնվում է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում` Տարոնց փող. 22, հասցեում` տեղակայված է որպես առանձին շինություն: Վերջինս ունի 219քմ տարածք, որից 173 քմ-ը նախատեսված է առեւտրային տարածքի համար: Այս սուպերմարկետը ՍԹԱՐ առեւտրային ցանցի կողմից 2011-ին պլանավորված բացվելիք 12 սուպերմարկետներից առաջինն է: Այն աչքի է ընկնում ինտերիերի եւ էքստերիերի իր յուրօրինակ դիզայնով եւ խանութի հարմարավետությամբ: Խանութն ունի ավտոկայանատեղի, որն իր հերթին ստեղծում է հարմարավետություն հաճախորդների համար: Սուպերմարկետը նախագծելիս հաշվի է առնվել ինչպես սուպերմարկետների նախագծման միջազգային ստանդարտներն, այնպես էլ տեղի բնակչության նախասիրությունները: Այս նպատակի իրագործման համար մանրամասն մշակվել է առեւտրային տարածքի նախագիծը եւ չնայած որ խանութն ունի փոքր առեւտրային տարածք, այնուամենայնիվ այնտեղ ներառվել են ոչ լրիվ ինքնասպասարկմամբ թարմ մսի, ձկան բաժիններ: Սուպերմարկետում ներկայացված է ավելի քան 4000 ապրանքային միավոր, տեղադրված է 3 դրամարկղ: Ինչպես մյուս ՍԹԱՐ սուպերմարկետները, այս սուպերմարկետը նույնպես կգործի սպասարկման եվրոպական ստանդարտներին համապատասպան, եւ խանութի ամենօրյա աշխատանքն ուղղված կլինի համայնքի բնակիչների կարիքների եւ հարցումների բավարարմանը: Ինչպես մյուս ՍԹԱՐ սուպերմարկետներում, այստեղ նույնպես ծառայությունները ներառում են. “Սթարքարտի” միջոցով միավորների կուտակում, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարավորություն եւ այլն: ՍԹԱՐ սուպերմարկետի պաշտոնական բացմանը ներկա կգտնվի ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն