«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցավում է ուղեւորներին «Արմավիա» ավիաընկերության կողմից պատճառված անհարմարությունների համար


«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցավում է ուղեւորներին «Արմավիա» ավիաընկերության կողմից պատճառված անհարմարությունների համար

  • 17-03-2011 11:31:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայտնում ենք, որ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ կողմից օդանավերի սպասարկման ներկայիս գները սահմանվել են 2005թ.` հաշվի առնելով օդանավակայանի զարգացման Մաստեր պլանը եւ առ այսօր չեն փոփոխվել: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ անհանգստացած է «Արմավիա» ավիաընկերության կողմից երեք ամիս կուտակած պարտքի գումարի աճի կապակցությամբ: Անհանգստացնում է նաեւ այն հանգամանքը, որ ավիաընկերությունը մշտապես խախտում է պարտքի մարման իր իսկ ներկայացրած ժամանակացույցը: Ինչ վերաբերում է ավիավառելիքի սակագներին, նշենք, որ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ավիավառելիքը ձեռք է բերում «Արմավիա» ավիաընկերության բաժնետիրոջը պատկանող Միկա Լիմիթեդ ընկերությունից եւ վաճառքի գին է սահմանում համաձայն ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի սահմանած բանաձեւի: Ընդ որում` ավիավառելիքի դիմաց վճարումը «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն կատարում է ավիավառելիքը ստանալու պահին, նույն օրը, առանց ուշացումների: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցավում է ուղեւորներին ավիաընկերության կողմից պատճառված անհարմարությունների համար եւ հուսով է, որ ազգային ավիափոխադրողը շուտափույթ միջոցներ կձեռնարկի իրադրությունը շտկելու համար` ժամանակին կատարելով իր ստանձնած պարտավորությունները: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն