Ամերիկայի Հայկական Համագումարի հայտարարությունը Հայոց Ցեղասպանության թանգարանի դատավարության վերաբերյալ


Ամերիկայի Հայկական Համագումարի հայտարարությունը Հայոց Ցեղասպանության թանգարանի դատավարության վերաբերյալ

  • 10-02-2011 10:14:48   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Վաշինգտոն - Անցած ամիս Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Շրջանային դատարանը կայացրեց որոշում եւ հրատարակեց 190 էջանոց մեմորանդում Հայոց Ցեղասպանության Թանգարանի գործի վերաբերյալ: Չնայած, որ դատավարությունը դեռ չի ավարտվել, կարեւոր է, որ համագումարի բոլոր անդամները հասկանան մեմորանդումի բոլոր ճյուղավորումները: Կարեւոր է գիտակցել նաեւ, որ մենք անխոնջ աշխատանք ենք տարել, որպեսզի կառուցենք Հայոց Ցեղասպանությանը նվիրված թանգարան եւ մշտական հուշարձան մեր երկրի մայրաքաղաքում: Մեմորանդումի ոչ մի հատված չի կարող կանգնեցնել այդ ուղությամբ գործադրվող մեր ջանքերը: Այս դատը սկսվեց 2007 թվականի ապրիլին, երբ պրն. Կաֆեսջյանը եւ իր հաստատությունը դատի տվեցին Համագումարին եւ AGMM-ին (Armenian Genocide Museum and Memorial - Հայոց Ցեղասպանության Թանգարան եւ Հուշահամալիր): Մեմորանդումում դատարանը մերժեց պրն. Կաֆեսջյանի պնդումները, որ եղել են զանցանքներ Համագումարի եւ AGMM-ի կողմից, ինչպես նաեւ կրճատեց պրն Կաֆեսջյանի ներկայացուցչությունը Հոգաբարձուների խորհրդում: Անցնելով առաջ` դատավորը որոշում կայացրեց, որ Անուշ Մաթեւոսյանը, Հրայր Հովնանյանը, Ամերիկայի Հայկական Համագումարը եւ Կաֆեսջյան Ընտանեկան Հաստատությունը (Cafesjian Family Foundation) մեկական ձայն կունենան AGMM-ի խորհրդում: Դատավորը նաեւ վճիռ կայացրեց, որ պրն. Կաֆեսջյանը չի ստանալու 500.000 ԱՄՆ դոլար, որոնք, իր պնդմամբ, AGMM-ը իրեն պարտք է: Սակայն դատարանը հաստատեց պրն. Կաֆեսջյանի իրավունքը ետ պահանջել թանգարանային համալիրի համար ձեռք բերված անշարժ գույքը, որի արժողությունը դատավարության ժամանակ գնահատվեց 40 մլն. ԱՄՆ դոլարի չափով: Այս իրավունքը ծագեց ռեվերսիոն արտահայտությունից, որը պրն. Կաֆեսջյանը ներառել էր այն փաստաթղթերում, ըստ որոնց այս սեփականությունը փոխանցվում էր AGMM-ին: Արտահայտությունում նշվում էր, որ «եթե թանգարանը չստեղծվի մինչ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ըստ նախագծի» կամ «նախագծի հետ էական համապատասխանությամբ», ապա պրն. Կաֆեսջյանն իր « բացառիկ հայեցողությամբ» կարող է պահանջել կամ սեփականության վերադարձում, կամ ֆինանսական փոխհատուցում: Դատավորը եզրակացրեց, որ AGMM-ը չստեղծվեց մինչ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը` այդպիսով պրն. Կաֆեսջյանին թուլատրելով իրականացնել վերադարձի իր իրավունքը: Դատարանը նաեւ մերժեց Համագումարի եւ AGMM-ի բոլոր մեղադրանքները պրն. Կաֆեսջյանի դեմ եւ վճռեց, որ պրն. Կաֆեսջյանի իրավաբանական ծախսերի փոխհատուցումը կքննարկվի հետագա դատավարությունների ընթացքում: Դատարանը այժմ վճռելու է, թե արդյոք պրն. Կաֆեսջյանի սեփականությունը վերադարձնելու իրավունքը չի հակասում մեր կանոնադրության այն սկզբունքին, որ որեւէ հոգաբարձու չի կարող շահույթ ստանալ Համագումարի կամ AGMM-ի հետ գործարքներից: Մենք նաեւ կխնդրենք դատարանին վճռել շահույթ չհետապնդող հաստատությունները ղեկավարող IRS-ի (Internal Revenue Service - Ներքին Եկամուտների Ծառայություն) օրենքների եւ կանոնակարգման կիրառելիությունը, ինչպես նաեւ կողմերի մտադրությունները, երբ նա ռեվերսիայի իրավունք պահանջեց: Դատավորը կդիտարկի այս հարցերը փետրվարի 24-ի լսումներին: Դատավորը նաեւ քաջալերեց կողմերին հարթել իրենց վեճերը «որպեսզի հասնեն Հայոց Ցեղասպանության թանգարանի եւ հուշահամալիրի ստեղծման գովելի նպատակին»: Համագումարը քաջ գիտակցում է, որ մեր անդամները եւ համայնքն ունեն բազմաքիվ հարցեր: Մեր իրավապաշտպանները շարունակում են մեզ ներկայացնել դատարանում եւ խորհրդակցություններ տալ: Եվ չնայած շատերն արտահայտել են իրենց զարմանքն ու անհանգստությունը ռեվերսիայի իրավունքի վերաբերյալ, կարեւոր է նշել, որ պրն. Կաֆեսջյանը չպետք է փորձի դրա միջոցով օգուտ քաղել: Մինչ այս հարցը մնում է չլուծված, Համագումարը պետք է անցնի եւս մեկ դատավեճի միջով, որը պրն. Կաֆեսջյանը առաջ է քաշել այս տարվա հունվարին: Համագումարին դատի տալու հետ մեկտեղ պրն. Կաֆեսջյանը նաեւ դատի է տվել Հրայր Հովնանյանին եւ Վան Գրիգորյանին անձնապես: Այդ դատավեճի միջոցով նա փորձում է վերադարձնել իր իբրեւ հոգաբարձու 1.050.000 ԱՄՆ դոլար կազմող կատարած նվիրատվությունը, որը նա ետ է պահանջում, քանի որ, իր պնդմամբ, հնարավորությյուն չի ունեցել մասնակցել համագումարի ղեկավարման գործընթացներին: Ամերիկայի Հայկական Համագումարի երեւանյան գրասենյակ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն