ԵԱՀԿ գրասենյակը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի գնահատման հիմնական արդյունքները


ԵԱՀԿ գրասենյակը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի գնահատման հիմնական արդյունքները

  • 04-02-2011 22:49:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵՐԵՎԱՆ, 4 Փետրվարի 2010 - ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն այսօր ներկայացրել է ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված` Հայաստանի գործարար միջավայրի գնահատման հիմնական արդյունքները, որի նպատակն է աջակցել Հայաստանում կարգավորիչ քաղաքականության բարելավման ջանքերին: Եզրահանգումները ներկայացվեցին ի ամփոփում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպված` պետական կարգավորման համակարգերի լավագույն փորձի մասին մի շարք սեմինարների ու հանդիպումների: Կարգավորման ազդեցության գնահատումը (RIA) ընթացակարգ է, որ տրամադրում է մանրամասն ու համակարգված վերլուծություն` նոր կանոնակարգի հնարավոր հետեւանքների մասին: Այն համեմատում է տարբեր կանոնակարգերի հնարավոր արդյունքները եւ դիտարկում հասարակության ընդհանուր բարեկեցության վրա ազդեցության, ինչպես նաեւ նպատակների իրականացման հեռանկարները: Նման գնահատումը լայնորեն կիրառվում է` ապահովելու կանոնակարգերի արդյունավետությունը: Միջոցառումները կազմակերպվել էին ի պատասխան կառավարության առաջարկի` աջակցելու հմուտ կառավարման խթանման եւ կարգավորման ընթացիկ բարեփոխումներին` ներառյալ դատաիրավական: Իրականացվող բարեփոխումների նպատակն է մեծացնել թափանցիկությունը` դրանով իսկ նվազեցնելու կոռուպցիայիոն ռիսկերը եւ նպաստելու մրցակցային գործարար միջավայրի խթանմանը: ՀՀ կառավարության, էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության նախարարությունների եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գործարար համայնքի, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային հանրության ներկայացուցիչներ մասնակցեցին կարգավորման բարեփոխումների առաջատար միջազգային փորձագետ Սքոթ Ջեյքբսի կողմից իրականացված վերապատրաստման դասընթացներին: «Մրցակցային կարգավորման քաղաքականությունը եւ կարողությունները` գնահատելու գործարար միջավայրը, բացերը, եւ դրանց լուծման հնարավորությունները կենսական են մրցունակության եւ գործարարության համար: Մեր աջակցությամբ կազմակերպված սեմինարների եւ հանդիպումների նպատակն է օգնել տարբեր մակարդակներում համակարգման բարելավմանը եւ ամրապնդել կառավարման եւ գործարար միջավայրի բարեփոխումները», - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը կառավարությունում հանդիպման ժամանակ: «Կարգավորման բարեփոխումը չափազանց կարեւոր է Հայաստանի տնտեսության զարգացման եւ ավելի լավ ներդրումային միջավայր խթանելու համար: Բարեփոխումների միջազգային դրական փորձի մասին գիտելիքը կարող է շատ օգտակար լինել մեզ համար` դիտարկելու պետական կարգավորման համակարգի բարելավելման ուղիները եւ գնահատելու կարգավորման ոլորտի խնդիրները»,- նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն