08-02-2012 14:24:53 | Հայաստան | Հայտարարություններ
Հանրային լրագրության ակումբը՝ ՀԼԱ-ն, հայտարարում է թղթակցային մրցույթ իր նորաստեղծ հանրային թղթակցության «Իմ լուրերը»՝ www.MyNews.am կայքում ֆոտո, վիդեո պատմություններ, նոթագրություններ տեղադրելու համար:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է առաջին հերթին գրանցվել www.mynews.am կայքում:
«Թղթակցիր» բաժնի միջոցով կայքում տեղադրեք Ձեր հեղինակած, Ձեր կողմից պատրաստված ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային գրառումներ, որոնք վեր կհանեն սոցիալական կարեւորություն ունեցող խնդիրներ. աղքատությունից` մինչեւ բնապահպանություն:
Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու կայքում տեղադրված նյութերում բարձրացված թեմաների սոցիալական կարեւորությունը, տեքստերի գրագիտությունը, նյութերի ամբողջականությունը, «Թղթակցիր» բաժնի բոլոր հարցերին տրված պատասխանների լիարժեքությունը, տեղեկատվության հավաստիությունը: Հաշվի է առնվելու նաեւ տեղադրված նյութերի` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը:
Մրցույթի հաղթողը կշահի HTC Wildfire S հեռախոս:
Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թ. մարտի 15 -ն է:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012-ի մարտի 30-ին:
«Իմ լուրերը» -ի անձնակազմը հաջողություն է մաղթում մրցույթի մասնակիցներին:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապվել Հանրային լրագրության ակումբի աշխատակիցների հետ:
Հասցե՝ Կողբացի 39
Հեռ.՝ +3794 755 898
Էլ. փոստ՝ info@pjc.am
Թվիթեր` @pubjournclub
Ֆեյսբուք՝ http://www.facebook.com/publicjournalismclub
Կայք՝ www.pjc.am