ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անգամ աջակցում է սահմանափակ մտավոր ունակություներով անձանց


ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անգամ աջակցում է սահմանափակ մտավոր ունակություներով անձանց

  • 11-12-2010 14:09:09   | Հայաստան  |  Հասարակություն
ՎիվաՍել-ՄՏՍ-ի օժանդակությամբ յոթ մարզիկից բաղկացած հայկական պատվիրակությունը մասնակցեց Վարշավայում կայացած «Հատուկ Օլիմպիադաների» 2010թ. Եվրոպական Ամառային Խաղերին ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայկական Հատուկ Օլիմպիադաներ» կազմակերպությունը դեկտեմբերի 3-ից 5-ը կազմակերպեց հաշմանդամների միջազգային օրվան նվիրված մարզական խաղեր` թեթեւ աթլետիկա, բասկետբոլ եւ ֆուտբոլ մարզաձեւերում: Վանաձորում դրանց մասնակցեց հատուկ, հանրակրթական եւ սպորտդպրոցներից ներկայացած 12-15 տարեկան 120 մարզիկ: Խաղերի անցկացմանն աջակցում էին ՀՀ կառավարությունը` ի դեմս Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը եւ Լոռու մարզպետարանը: Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած մամլո հաղորդագրության, սա ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական աջակցությունն էր «Հայկական Հատուկ Օլիմպիադաներում» ներգրավված սահմանափակ մտավոր ունակություններով մարզիկներին: Այս օժանդակության շնորհիվ յոթ հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունն այս տարվա սեպտեմբերին մասնակցեց Վարշավայում կայացած «Հատուկ Օլիմպիադաների» Եվրոպական Ամառային Խաղերին: Հայ հատուկ օլիմպիական 19-ամյա Սուրեն Բալասանյանը, որը մրցեց 50 մ վազք եւ փափուկ գնդակի նետում ձեւերում, արժանացավ մրցանակային առաջին տեղին եւ պարգեւատրվեց ոսկե մեդալով: Նշենք, որ 2006 թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ հայկական պատվիրակությունը մասնակցել էր նաեւ Իտալիայում կայացած Հատուկ Օլիմպիադաների Եվրոպայի ամառային խաղերին, որտեղ հայ հատուկ մարզիկները դարձյալ շահել էին մրցանակային տեղեր: Այսօրինակ մարզիկների մասնակցությունը տեղական եւ միջազգային նման միջոցառումներին, սահմանափակ մտավոր ունակություններով մարդկանց օգնում է հաղթահարել բազմաթիվ հոգեբանական խոչընդոտներ, ձեռք բերել նոր ընկերներ եւ նպաստում է ավելի բարյացակամ եւ ներառական հասարակության կառուցմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն