Իսլ. խորհրդարանի 9-րդ նստաշրջանի կրոնական փոքրամասնությունների ընտրությունների արդյունքները


Իսլ. խորհրդարանի 9-րդ նստաշրջանի կրոնական փոքրամասնությունների ընտրությունների արդյունքները

  • 05-03-2012 18:07:47   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն
Պաշտօնապէս յայտարարւեց Իսլ. խորհրդարանի 9-րդ նստաշրջանի կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների ցանկը 9-րդ նստաշրջանի Իսլ. խորհրդարանի կրօնական փոքրամասնութիւնների ընտրութիւնների արդիւնքները պաշտօնական թիւ 45 հաղորդագրութեամբ հրապարակել է երկրի Կենտրոնական ընտրական յանձնաժողովը: Յիշեալ յանձնաժողովի հրապարակած տւեալների համաձայն՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը 11 հազար 927 քւէներից շահել է 10 հազար 857 քւէ: Սպահանի եւ հարաւային իրանահայութեան վերընտրւած պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը 2612 քւէներից շահել է 2612 քւէ: Իրանում կրօնական երեք այլ փոքրամասնութիւնների ընտրւած պատգամաւորներն են՝ զրադաշտականներինը՝ Էսֆանդիար Էխթիարին, որը 6 հազար 604 քւէներից շահել է 4940 քւէ: Ասորիներինը՝ Իւնաթան Բեթքոլիան, որը 4 հազար 259 քւէից շահել է 2 հազար 521 քւէ: Հրեաներինը՝ Սիամաք Մերէ Սեդղը, որը 3 հազար 240 քւէից շահել է 2 հազար 934 քւէ: «Ալիք»
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն