Իրանի խորհրդարանում լինելու է երկու հայ


Իրանի խորհրդարանում լինելու է երկու հայ

  • 05-03-2012 19:42:43   | Իրան  |  Քաղաքական
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում մարտի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում լինելու է երկու հայ պատգամավոր։ Ընտրություններում հաղթեցին պահպանողականները։ Ամենից շատ ձայներ հավաքեց Իսլամական հեղափոխության հետեւորդների ճակատի ղեկավար Հադեդ Ադելը, ինչը իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով, նշանակում է, որ եկող տարի սպասվող նախագահական ընտրությունների արդյունքում Իրանը կունենա ավելի մեղմ նախագահ։ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ղեկավարած կուսակցությունը հավաքեց ամենաքիչ ձայները։ Այնուհետեւ գալիս է խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի կուսակցությունը։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play