ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղությամբ


ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղությամբ

  • 20-03-2012 11:12:13   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 29-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղությամբ, Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորելու է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/. Դիտարկման խմբի կազմի մեջ են մտնելու ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին /Մեծ Բրիտանիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անթալ Հերդիչը /Հունգարիա/: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա / եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play