ԱՄՀ․ Հայաստանի տնտեսության աճը 2012 թվականին կդանդաղի


ԱՄՀ․ Հայաստանի տնտեսության աճը 2012 թվականին կդանդաղի

  • 27-03-2012 22:01:38   | Հայաստան  |  Ֆինանսներ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը մարտի 14-27-ն այցելել էր Երեւան` «Երկարաձգվող ֆինանսավորման» / «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի չորրորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: Առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը այցն ամփոփեց մամուլի ասուլիսով, որի ժամանակ ներկայացրեց Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ հետեւյալ կանխատեսմամբ։ «Այս պահին մեր գնահատմամբ աճը կկազմի 3.8 տոկոս: Ցուցանիշը մի փոքր իջեցվել է մեր նախկին կանխատեսման համեմատ, որը կազմում էր 4 տոկոս, եւ ավելի ցածր է, քան նախորդ տարվա արդյունքը` 4.4 տոկոս: Ինչ վերաբերում է գնաճին, ապա, մեր կարծիքով, գնաճը կլինի Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսած 4 տոկոսի շուրջ», - նշեց Հորթոնը: ԱՄՀ ներկայացուցիչը Հայաստանի տնտեսական աճի դանդաղման հիմնական պատճառը համարում է եվրագոտում առկա խնդիրները: Ըբտ Հորթոնի, տնտեսության աճի դանդաղումը կարող է ռիսկեր ստեղծել պետբյուջեի եկամուտների հավաքման առումով: Հիշեցնենք՝ Հայաստանի այս տարվա պետբյուջեի համաձայն, 2012-ին Հանրապետության տնտեսությունը աճելու է 4.2 տոկոսով: «Կարծում եմ, որ մինչեւ այս նոր գնահատականը, արդեն իսկ որոշակի ռիսկեր կային հարկերի հավաքման առումով: Ուստի, Հայաստանի կառավարությունը եւ ԱՄՀ-ն ուշի ուշով կհետեւեն հարկերի հավաքման գործընթացին, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, համապատասխան ճշգրտումներ կատարվեն տարվա ընթացքում կամ տարվա վերջում»: Նշվեց նաեւ, որ մոտ երկու ամիս անց, հիմնադրամը 60 միլիոն դոլարի չափով նոր վարկ կտրամադրի Հայաստանին:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play