Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ<br />


Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ

  • 17-05-2011 15:47:58   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 17-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Պիեր Ռոսի-Լոնգին եւ Ֆրանց Պրուտշին: Անփոփելով Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ծավալած գործունեությունը` հյուրերը ներկայացրին իրենց այցի նպատակը, այն է` միգրացիայի կառավարման կարիքների գնահատում, որն իրականացվելու է 2011թ. մայիսին` ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների եւ Միգրացիոն պետական ծառայության հետ համագործակցությամբ իրականացվող “Հայաստանում աշխատանքային միգրացիայի` ապացույցների վրա հիմնված կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում: Համաձայն ԱԱԽ մամուլի գրասենյակի մամլո հաղորդագրության, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում վերոնշյալ եւ հարակից ոլորտներում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ, մշակվում, հաստատվում եւ իրականացվում են տարբեր ռազմավարություններ` այդ թվում սահմանների կառավարման եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ռազմավարությունը, ընթացքի մեջ են վիզաների դյուրինացման, ռեադմիսիոն համաձայնագրերի շուրջ բանակցությունները: Կարեւորելով առաքելության գործունեությունը` Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց` հույս հայտնելով, որ գնահատման առաքելությունը կարող է էապես նպաստել միգրացիոն բարեփոխումների գործընթացին:
Նոյյան տապան  -   Քաղաքական