Ուժը կորցրած են ճանաչվել «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի երկու լիցենզիաներ


Ուժը կորցրած են ճանաչվել «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի երկու լիցենզիաներ

  • 18-04-2012 11:54:17   | Հայաստան  |  Ֆինանսներ

Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 17-ի նիստում որոշել է վերաձեւակերպել անհատ ձեռնարկատեր Արամ Ղազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 729, անհատ ձեռնարկատեր Համլետ Ասատրյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 270 եւ «Մուսոյան ԱԱԱ» ՍՊԸ գրավատան կազմակերպման լիցենզիաները: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ խորհուրդը որոշել է գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրել «ՈՍԿԵ ՆԱՀԱՆԳ» ՍՊԸ-ին եւ «ԷԼԱՏՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին: Ուժը կորցրած են ճանաչվել «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի թիվ 644/1 եւ 644/4 լիցենզիաները:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ