Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ալեքսանդր և Միքայել Մանթաշևներին


Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ալեքսանդր և Միքայել Մանթաշևներին

  • 18-04-2012 16:36:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշեւին եւ վերջինիս որդուն` Միքայել Մանթաշեւին: Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանն անդրադարձավ հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հայանպաստ գործունեությանը` ընդգծելով նրա ազգանվեր ձեռնարկները կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Ալ.Մանթաշեւը երկար տարիներ ապրել է Մոսկվայում, եղել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանության առեւտրային ներկայացուցիչը: Այժմ նա ապրում է Ֆրանսիայում, ակտիվ մասնակցում հայապահպանական ձեռնարկներին: Հայաստանում եւ Սփյուռքում բարեգործական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի միջեւ գործուն կապերն ամրապնդելու համար Հ.Հակոբյանը Ալեքսանդր Մանթաշեւին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն