Կստորագրվի համաձայնագիր` ավիացիոն տեխնիկայի ստեղծման հեռանկարային ծրագրերի իրականացման վերաբերյալ


Կստորագրվի համաձայնագիր` ավիացիոն տեխնիկայի ստեղծման հեռանկարային ծրագրերի իրականացման վերաբերյալ

  • 19-04-2012 12:10:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ Միավորված ավիաշինական կորպորացիա» բաց բաժնետիրական ընկերության նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ Պողոսյանը կստորագրեն 5-ամյա գիտատեխնիկական եւ ինովացիոն համագործակցության Համաձայնագիր: Համաձայնագրի նպատակն է աջակցել միմյանց` լուծելու Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ավիաշինական համալիրի պահպանման, մրցունակության բարձրացման եւ գիտաարտադրական պոտենցիալի զարգացմանն ուղղված խնդիրները, հետագա ինտեգրման պայմաններում միավորել ինտելեկտուալ, արտադրական եւ ֆինանսական ռեսուրսները ավիացիոն տեխնիկայի ստեղծման հեռանկարային ծրագրերի իրականացման համար: Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին` ՀՀ ԳԱԱ-ում: Ժամը 10:30-ին Միխայիլ Պողոսյանը հանդես կգա զեկույցով: Ժամը 11:30-ին տեղի կունենա Համաձայնագրի ստորագրման արարողությունը: Ժամը 12:00-ին նախատեսվում է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի եւ Միավորված ավիաշինական կորպորացիա» բաց բաժնետիրական ընկերության նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ Պողոսյանի, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների եւ առաջատար գիտնականների համատեղ մամուլի ասուլիսը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն