Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի


Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի

  • 20-04-2012 19:33:19   | Հայաստան  |  Ֆինանսներ

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, ապրիլի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետեւյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85 մլն 42 հազար 369 ԱՄՆ դոլար` 392.03 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 100 մլն 562 հազար 640 ԱՄՆ դոլար` 393.02 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14 մլն 940 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 392.86 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 350 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 392.93 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 980 հազար 133 եվրո` 512.94 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13 մլն 11 հազար 892 եվրո` 515.95 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 487 մլն 466 հազար 85 ՌԴ ռուբլի` 13.16 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 94 մլն 81 հազար 625 ՌԴ ռուբլի` 13.37 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: Ապրիլի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը՝ 46.6 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ