էսսեների մրցույթ՝ Հայաստանի համալսարանների ուսանողների շրջանում


էսսեների մրցույթ՝ Հայաստանի համալսարանների ուսանողների շրջանում

  • 25-04-2012 12:15:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
25-ը ապրիլի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ընկերության Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայտարարվում է էսսեների մրցույթ Հայաստանի համալսարանների ուսանողների շրջանում: Մասնակիցներն էսսեները կարող են ստորեւ նշված թեմաների շրջանակներում ներկայացնել իրենց նախընտրած ուղղվածությամբ: 1. Արդյո՞ք ինտերնետը միավորում է մարդկանց, թե՞ բաժանում: 2. Ինչպիսի° ազդեցություն ունի բջջային ինտերնետը կրթության վրա եւ առօրյա կյանքում: 3. Ինտերնետ. ինչպիսի՞ն կլինի զարգացման հաջորդ փուլը: 4. Ինչպե՞ս է սոցիալական մեդիան փոխել Ձեր կյանքը: Մասնակցության կանոնները 1. Մասնակիցները պետք է ունենան ուսանողական տոմս, որը վավեր կլինի մինչեւ ծրագրի արդյունքների հայտարարումը: 2. Մասնակիցները պետք է օգտվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից տրամադրվող ինտերնետից` իրենց հոդվածը տեղադրելու համար (օգտագործեն «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ, 3G տեխնոլոգիայի հետ համատեղելի հեռախոս, 3G երթուղիչ եւ այլն): 3. Ուսանողի աշխատանքը պետք է լինի բնօրինակ եւ չպետք է հրատարակված լինի մինչեւ ներկայացման օրը: 4. Հետազոտության մեջ առցանց տեղեկատվական աղբյուրների օգտագործումը խրախուսվում է: 5. Աշխատանքը պետք է բաղկացած լինի 18000 նիշից (առանց միջնատարածքների)` չհաշված գրականության ցանկը: Նշվածից ավելի կարճ կամ երկար աշխատանքները ընդունելի են` չափավոր լինելու դեպքում: Էսսեի մեջ պետք է ներառված լինի 150 բառի սահմաններում կազմված ամփոփագիրը: 6. Էջի ձեւաչափը պետք է լինի 2/2/2/2, 1,5 տող միջնատարածքով, տառերի չափը` 12, Arial կամ Times New Roman տառատեսակով: 7. Հեղինակներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել հայերենով, ռուսերենով կամ անգլերենով: 8. Աշխատանքը պետք է գրված լինի առանց սխալների: Էսսեները չեն դիտարկվի, եթե դրանցում շատ սխալներ լինեն, կամ եթե չհամապատասխանեն սահմանված պահանջներին: 9. Առաջարկները պետք է ներառեն աշխատանքում օգտագործված գրականության ցանկը: 10. Մասնակիցները պետք է հստակ նշեն իրենց համալսարանի անունը եւ կոնտակտային տվյալները: 11. Մասնակիցները պետք է դիմեն անմիջականորեն http://mts.am/essay էլեկտրոնային կայքի միջոցով` մինչեւ 2012թ. մայիսի 15-ը: Լավագույն աշխատանքները կհայտարարվեն 2012 թվականի մայիսի վերջին: Լավագույն աշխատանքները կընտրվեն անանուն ստուգման սկզբունքով` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տվյալ ծրագրի համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից: Հաղթողները կստանան սմարթֆոններ եւ պլանշետային համակարգիչներ: Հաղթողների աշխատանքները կտեղադրվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության վեբկայքի «Կարիերա» էջում եւ հասանելի կլինենՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրադարանում: Ծանոթություն. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը իրավունք է վերապահվում խմբագրել աշխատանքն` առանց փոփոխելու բնօրինակի բովանդակությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն