Դադարեցվել են ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները


Դադարեցվել են ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները

  • 27-04-2012 13:37:10   |   |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են Գրետա Արզումանյանի` ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները: Ըստ նույն հրամանագրի` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են Արթուր Աբրահամյանի` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն