Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի


Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի

  • 04-05-2012 19:29:40   | Հայաստան  |  Ֆինանսներ

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, մայիսի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետեւյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62 մլն 680 հազար 27 ԱՄՆ դոլար` 391.40 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 67 մլն 866 հազար 863 ԱՄՆ դոլար` 392.40 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3 մլն 850 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 392.08 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 3 մլն 450 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 392.07 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4 մլն 251 հազար 584 եվրո` 514.76 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10 մլն 329 հազար 656 եվրո` 518.80 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 384 մլն 774 հազար 762 ՌԴ ռուբլի` 13.19 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 41 մլն 83 հազար 845 ՌԴ ռուբլի` 13.39 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: Ապրիլի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 42.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը՝ 71.7 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ