ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությունը DIY ակումբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ


ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությունը DIY ակումբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

  • 15-05-2012 17:41:07   | Հայաստան  |  Հայտարարություններ

Հաշվի առնելով DIY ակումբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը` հարկ եմ համարում հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ. 1. Դատապարտում եմ ակումբի սեփականատերերի եւ նրանց աջակիցների կողմից երեւույթի անհարկի քաղաքականացումը եւ հատկապես ՀՅԴ անվան շահարկումը: 2. Եթե ակումբի գործունեության մեջ շահագրգիռ անձինք փորձում են այդպիսի գործելակերպով ճանաչում ձեռք բերել եւ իրենց վրա հրավիրել հանրության ուշադրությունը, ապա խորհուրդ կտամ զերծ մնալ մերկապարանոց հայտարարություններից, առավել եւս երբ իրենց արդեն հաջողվել է ճանաչում ձեռք բերել իրենց ավելի «հարազատ միջավայրում»: 3. Իբրեւ Ազգային Ժողովի պատգամավոր բազմիցս եմ նշել, որ Հայաստանում կալանավորումը` որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պրակտիկա: Այս անձնական համոզումս ժամանակին հիմք է հանդիսացել, որ անձնական երաշխավորությունը կամ գրավը որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու նախաձեռնությամբ հանդես գամ թե՜ օրենսդրական առաջարկների ձեւով, եւ թե՜ մասնավոր դեպքերում: 4. Դրական համարելով դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց կիրառելու որոշումը` հույս ունեմ, որ Հայաստանի իրավական համակարգը, ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ դատական քննության ընթացքում ի զորու կլինի երեւույթին տալ իրավական ճշմարիտ գնահատական: Ուստի առաջարկում եմ չփորձել ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ: ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ P.S. Ի դեպ այս հայտարարությանը միանում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանը:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play