Մեկնարկեցին «Արի տուն» ծրագրի այս տարվա միջոցառումները


Մեկնարկեցին «Արի տուն» ծրագրի այս տարվա միջոցառումները

  • 24-06-2010 22:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 24-ին Հայաստանի Սփյուռքի նախարարությունում հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց «Արի տուն» ծրագրի երկրորդ տարին։ Նախարարությունն ակնկալում է, որ մինչեւ նոյեմբեր Հայաստան կայցելեն նախորդ տարվա ցուցանիշը կրկնապատիկ գերազանցող` 600 երիտասարդներ: Մինչեւ 25 տարեկան երիտասարդները կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, կշփվեն իրենց տարեկիցների հետ, կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ, մշակութային օջախներ։ Առաջին փուլում Հայաստան կայցելեն 90 երիտասարդներ Կանադայից, Վրաստանից, Լատվիայից, Սիրիայից. ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից։
Նոյյան տապան  -   Հասարակություն