Երեւանի Պարոնյան փողոցում վերակառուցվում են դիտահորերը
16-05-2012 19:41:40 | Հայաստան | Տնտեսություն
Հաշվի առնելով, որ Երեւանի քաղաքապետարանը բարեկարգման աշխատանքներ է սկսել Պարոնյան փողոցում, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն մայիսի 16-ին ձեռնամուխ էր եղել նշված տարածքում երկու դիտահորերի վերակառուցմանը: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ընկերության Հաղորդակցության բաժնից, դրանց շինարարությունն իրականացնում էր կապալառու կազմակերպությունը, իսկ դիտահորերում փականների տեղադրումը` ընկերության «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասի մասնագետները:
Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանի, աշխատանքների համատեղման առավելությունն ակնհայտ է. հետագայում դիտահորերի անխուսափելի վերակառուցման պատճառով չի վնասվի փողոցի ասֆալտե ծածկույթը:
Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն եւ մայիսի 17-ի առավոտյան կվերականգնվի «Նաիրի» բժշկական կենտրոնի, «Շտապ օգնության 3-րդ» հիվանդանոցի, «Հրազդան» հյուրանոցի, Պարոնյան 15-ից բարձր, Իսրայելյան 43 համարների, Ձորափ, Կոնդ թաղամասերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: