«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա Թանգարանների եվրոպական գիշերվան


«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա Թանգարանների եվրոպական գիշերվան

  • 16-05-2012 22:50:41   | Հայաստան  |  Մշակույթ

Մայիսի 19-ին, ժամը 18:00-ին Եվրոպայով կմենարկի Թանգարանների 8-րդ եվրոպական գիշերը եւ կշարունակվի մինչեւ կեսգիշեր: 2005 թվականից ի վեր արձանագրելով մեծ հաջողություն` այն դարձել է սպասված տոն հարյուր հազարավոր եվրոպացիների համար. միայն անցյալ տարի եվրոպական 37 երկրների 3700 մշակութային հաստատություններ դարձել են այդ տոնի մասնակիցն ու կայացման երաշխավորը: Թանգարանների եվրոպական 8-րդ գիշերը եւս խոստանում է ,գերելե այցելուներին` միավորելով մշակույթը, մանկավարժությունը, ժամանցն ու գիտությունը: Ինչպես «Նոյյան Տապանին» հայտնեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից, «Էրեբունի. նոկտյուռն» խորագրի ներքո գիշերային բեմահարթակի կվերածվի նաեւ ,Էրեբունիե պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Արձագանքելով համաեվրոպական մուլտիմեդիա մեկ այլ նախաձեռնության` արգելոց-թանգարանը միացել է նաեւ «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» էլեկտրոնային ցուցահանդեսին` համացանցի միլիոնավոր այցելուների ներկայացնելով 1984թ. Երեւանի բիայնական դամբարանից հայտնաբերված ցլագլուխ աճյունասափորը: Ցուցահանդեսը մատչելի է Թանգարանների եվրոպական գիշերվա պաշտոնական վեբ-կայքում` http://nuitdesmusees.culture.fr/un-tresor-dans-une-usine/ հասցեով: Թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի կողմից այս տարի առաջարկված «Թանգարանները փոփոխվող աշխարհում» կարգախոսի համատեքստում` արգելոց-թանգարանը մայիսի 19-ին հանդես կգա գերազանցապես երաժշտական «հանդերձանքով»` խախտելով թանգարանի ավանդական լռությունը եւ այցելուին առաջարկելով ցուցասրահներով անցնել կատարողական արվեստների ուղեկցությամբ. մարտարվեստի ցուցադրական դաս, ժամանակակից բալետ, երգչախմբային արվեստ, դաշնամուրային դասական ու սիրված կատարումներ: Թանգարանների եվրոպական գիշերը արգելոց-թանգարանը կանցկացնի Թեքվոնդոյի «Սատորի» ակումբի, «Փարոս» կամերային երգչախմբի, «Շելլ» դաշնամուրային տրիոյի, դաշնակահար Միքայել Գաբրիելյանի, պարուսույցներ Ռուդոլֆ Խառատյանի եւ Անի Գալստյանի, Հայկական դրամի խորհրդանշանի հեղինակ Կարեն Կոմենդարյանի աջակցությամբ: Կարեւորելով թանգարանների կրթադաստիարկաչական դերը եւ մատաղ սերնդի գեղարվեստական համակողմանի կրթությունը` «Էրեբունի. նոկտյուռնը» կմեկնարկի Երեւանի բնօրրանում` Էրեբունի ամրոցի միջնաբերդում կազմակերպված ճեպանկարի ժամով` Մ. Սարյանի անվ. գեղարվեստական դպրոցի սաների մասնակցությամբ: Երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակության կարեւորությունը կխորհրդանշի Թեքվոնդոյի «Սատորի» ակումբի սաների ցուցադրական ելույթը: Այնուհետեւ, ամբողջ երեկոյի ընթացքում իրար հաջորդող պարային ու երաժշտական կատարումները կհնչեն որպես շնորհավորանք` ուղղված եվրոպական բոլոր թանգարաններին եւ թանգարանների միջազգային հանրությանը` ի նշանավորումն Թանգարանների միջազգայի օրվա 35-րդ տարեդարձի: Թանգարանային գիշերը ,Էրեբունիե արգելոց-թանգարանում այս տարի մատչելի կլինի նաեւ տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար, ովքեր ցուցասրահ կարող են մուտք գործել ճիշտ 1 ամիս առաջ շահագործման հանձնված թեքահարթակով: «Թանգարանների եվրոպական գիշերը» իրականացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի, եւ ԻԿՕՄ-ի բարձր հովանու ներքո : Մայիսի 19-ին Էրեբունին սպասում է իր գիշերասեր այցելուներին` խոստանալով հաճելի երեկո եւ բարձր տրամադրություն: Ճանաչիր մեզ եւ մեր գործընկերներին` զննելով. http://www.erebuni.am/ http://mikayel-gabrielyan.blogspot.com/ http://hy.wikipedia.org/wiki/Հայկական_դրամի_խորհրդանշան www.kennedy-center.org/explorer/artists/?entity_id=9741...B http://www.paros-foundation.org/choir/choir-news.html http://www.bclaac.org/
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play