Կարկուտ. Վնասվել են հացահատիկի ցանքատարածքներ


 

Կարկուտ. Վնասվել են հացահատիկի ցանքատարածքներ

  • 17-05-2012 14:54:30   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 16-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.40-ից մինչեւ 17.20-ը տեղացած կարկտի հետեւանքով վնասվել են գյուղի հացահատիկի` 150 հա եւ կորնգանի` 60 հա մակերեսով ցանքատարածքներ: Վնասի չափը պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով: Տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն