Դոնարա Խորենյանն ունի աջակցության կարիք


Դոնարա Խորենյանն ունի աջակցության կարիք

  • 18-05-2012 21:22:20   | Հայաստան  |  Հայտարարություններ

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դոնարա Վահանի Խորենյանը տառապում է դիֆուզ, խոշոր բջջային B- լիմֆոմայով (IV շրջան) եւ կարիք ունի քիմիաթերապիայի, որի մեկ կուրսի արժեքն է 1 000 000 դրամ (ընդունում է նաեւ Մաբտերա դեղամիջոցը): Դոնարա Խորենյանն ապրում է միայնակ եւ իր բուժման համար վճարելու ոչ մի հնարավորություն չունի, ուստի ինչպես նշվում է «Նոյյան Տապանին» ուղարկված հաղորդագրության մեջ, «մենք բոլորին խնդրում ենք անտարբեր չմնալ սիրելի դասախոսի ճակատագրին եւ Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Միայն միասնական ուժերով հնարավոր կլինի Դոնարա Վահանովնային կյանքի վերադարձնել»: Օգնելու ցանկություն ունեցող անձանց համար հայտնվում է դրամային հաշիվը՝ 2470002381510000 Արդշինինվեստբանկ, Արտեմ Գրիգորյանի անունով: Ինֆորմացիոն հովանավորն է` Doctors.am Դոնարա Խորենյանը 1973թ-ից աշխատել է Երեվանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնում. սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետեւ` որպես դոցենտ: Նա իր ողջ տարիները նվիրել է իր ուսանողներին, որոնցից շատերն այսօր ճանաչված ու սիրված բժիշկներ են:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play