01-07-2012 19:33:19 | Հայաստան | Հայտարարություններ
Հարգելի գործընկերներ,
ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամը (CRDF Global), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր հետաքրքրված կողմերին հրավիրում է մասնակցելու STEP ծրագրի շրջանակում «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհների մրցույթին:
Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաները բացահայտումը եւ զարգացումը Հայաստանում:
Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առեւտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը եւ/կամ հետագա զարգացմանը: Ծրագրերի առավելագույն ժամկետը 12 ամիս է: Հատկացվող գումարը կազմում է մինչեւ 15,000 ԱՄՆ դոլար:
Վերջնական հայտերը պետք է ներկայացվեն մինչեւ 2012թ. հուլիսի 15-ը, ժամը 18:00-ը (EST) էլեկտրոնային եղանակով:
Մրցույթի մանրամասն Հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը, եւ Դիմումի ձեւը (անգլերեն/հայերեն) կցված են: Հարցերի դեպքում, համապատասխան նամակ ուղարկեք sophia@eif.am հասցեով:
Հարգանքներով՝
ՁԻՀ-ի թիմ
STEP Application Form final ENG
STEP Grant Competition Announcement final ARM
STEP Grant Competition Announcement final ENG
STEP Grant Competition Application Form final ARM