Անցկացվեց սեմինար՝ «Դպրոցական սնունդը Հայաստանում` ինչու՞ է այն անհրաժեշտ» խորագրով
24-05-2012 16:12:16 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Երեւան քաղաքի ուսուցիչները եւ ծնողները ծանոթացան դպրոցական սննդի կազմակերպման հայեցակարգի հետ:
Մայիսի 23-ին Երեւանի Հ.Շիրազի անվան թ.169 դպրոցում անցկացվեց «Դպրոցական սնունդը Հայաստանում` ինչու՞ է այն անհրաժեշտ» խորագրով սեմինար: Սեմինարի կազմակերպիչն է հանդիսանում Ճյուղային Սննդի Մոսկվայի ինստիտուտը` Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարարության եւ ՄԱԿ-ի Համաշխարհային սննդային ծրագրի երեւանյան գրասենյակի օժանդակությամբ:
Սեմինարի մասնակից դարձան Հայաստանի դպրոցների եւ ծնող-կոմիտեների ավելի քան 100 ներկայացուցիչներ:
Սեմինարի ընթացքում կայացավ Հայաստանում, եւ մասնավորապես Երեւանում դպրոցական սննդի զարգացման հայեցակարգի նախագծի քննարկում; իրավիճակի, այն դպրոցներում, որտեղ Ռուսհամագործակցության նախաձեռնությամբ իրականացվում է Համաշխարհային սննդային ծրագրի նախագիծը եւ Ճյուղային Սննդի ինստիտուտի փորձնական նախագծերը` սննդի կազմակերպման խնդիրների, այդ նախագծերի համար հանրապետության բոլոր դպրոցներում պայմանների ստեղծման եւ այլ հարցերի հետազոտում:
Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առաջին խորհրդական Մագդի Խասանովը սեմինարի մասնակիցներին մաղթեց հաջող գործունեություն եւ ներկայացրեց ՄԱԿ-ի Համաշխարհային սննդային ծրագրի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ անցկացվող ռուսական ծրագրի հիմնական նպատակները:
ՄԱԿ-ի Համաշխարհային սննդային ծրագրի երեւանյան գրասենյակի համակարգող Լիանա Խարատյանը հավաքվածներին պատմեց հանրապետության 700 գյուղական դպրոցների 50 հազար հայ դպրոցականների համար նախատեսված դպրոցական սննդի նախագծի մասին:
Սեմինարի մասնակիցներին ողջունեց Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը եւ Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարարության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանը:
Ճյուղային Սննդի ինստիտուտի գիտական աշխատանքի գծով տնօրեն Սերգեյ Մասլովը պատմեց Հայաստանում դպրոցական սննդի զարգացման ուղղությունների մասին, իսկ Ճյուղային Սննդի ինստիտուտի Երեւանյան մասնաճյուղի ղեկավար Մելքոն Գասպարյանը` դպրոցական սննդի փորձնական նախագծերի մասին:
Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարությանը կից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ Արթուր Վարժապետյանը, որը հանդիսանում է աշխատանքային դպրոցական սննդի ազգային ծրագրի մշակման խմբի անդամ, հանդես եկավ «Դպրոցական սննդի ռուսաստանյան փորձը. Մորդովիայի Հանրապետություն հայկական պատվիրակության այցի արդյունքների մասին» զեկուցումով: