Ադրբեջանական բլեֆի իրականությունը


Ադրբեջանական բլեֆի իրականությունը

  • 28-05-2012 12:38:55   | Ադրբեջան  |  Վերլուծություն

2005թ. դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրեց Ադրբեջանի Հանրապետության ռազմական արդյունաբերության նախարարության ստեղծման մասին հրամանագիրը։ Գերատեսչության պաշտոնական անվանումն է Պաշտպանական արդյունաբերության նախարարություն։ Այս նորակազմ նախարարությունը ձեւավորվեց Ադրբեջանի Հատուկ մեքենաշինության եւ կոնվերսավորման պետական կոմիտեի հիման վրա։ Սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու Ադրբեջանի իշխանությունների ձգտումը մասնավորապես պայմանավորված էր ոլորտում թուրքական կողմի շահագրգռվածությամբ: Պատահական չէ, որ ԱՀ-ն առանց որեւէ լուրջ ֆինանսական ու ռազմատեխնիկական պոտենցիալի զարկ տվեց ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը` ձեւավորելով նոր գերատեսչություն: Ի սկզբանե թվում էր, թե պաշտպանական արդյունաբերության նախարարությունը Ադրբեջանի հերթական բլեֆն է, որի ծնող նախապայմանները բազմաթիվ են. ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր հարեւան երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրականությունը վերաձեւավորելու առանձնահատուկ նկրտումներ ունի եւ լցված է հիստերիայով: Մինչդեռ փաստը մնում է փաստ, որ պաշտպանական արդյունաբերության նախարարությունը բլեֆ չէ, սակայն` բլեֆատիպ իրականություն իր գորշ կողմերով: Ադրբեջանական բլեֆի իրականության մռայլ երանգները Ադրբեջանական բլեֆի իրականությունը ձեռք է բերում մռայլ երանգներ, երբ խոսքը գնում է արտադրվող զենքի որակի եւ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին: Եվ այսպես` ամենաակնառու փաստերից է 2011թ. Ադրբեջանի զինված ուժերի առաջին բանակային կորպուսի մի խումբ սպաների նամակը ,Ենի Մուսավաթե թերթին: Զինծառայողները, որոնք ծառայություն էին անցնում շփման գծում, բողոքում էին, որ անցկացված զորավարժությունների ընթացքում ավտոմատների փողերը ծռմռվում էին, որովհետեւ ,պաշտպանական արդյունաբերության նախարարության մատակարարած փամփուշտներն անպիտան ենե: Հարց է ծագում, եթե Ադրբեջանի ռազմարդյունաբերական գերատեսչությունն ընդունակ չէ նույնիսկ մարտական կրակի համար պիտանի փամփուշտներ մատակարարել, ապա արդյոք այն հարկ եղած դեպքում ի զորու կլինի՞ ապահովել ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացումը եւ Զինված ուժեր մատակարարել բարձրորակ զինամթերք: Այս հարցին պատասխանում են հենց ադրբեջանցի ռազմական փորձագետները, օրինակ` Իլդիմիմ Մամեդովը, ով աչքի չի ընկել իշխանության նկատմամբ ընդդիմադիր կեցվածքով, դեռ ավելին հաճախ առանձնացել է իշխանամետ պահվածքով: 2011թ. մայիսին Մամեդովը հայտարարել է, որ երկրի ռազմարդյունաբերությունը միայն հայերի եւ միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար է, իսկ շոշափելի օգուտ այդ գերատեսչությունից չկա. ,Ռազմարդյունաբերությունը, անշուշտ, լավ բան է, բայց ներկայումս անգամ զինվորներին տաք ճաշ հասցնելու թերմոսներ չկան, շատ տեղերում փոխադրվելու համար դեռ ձի ու ջորի են օգտագործումե,- ասել է Մամեդովը: Նման ողորմելի պայմանների վատթարացմանն էլ ավելի է ազդում ոլորտում առկա կաշառակերությունը: Մատակարարաման ասպարեզում կոռուպցիայի չափերը առավել հասկանալի դարձնելու համար ,Ենի Մուսավաթե-ին դիմած սպաները բերել են մի օրինակ, այն է. ,Զորամասի գումարտակներից մեկի խոհանոցային 4 կաթսա ձեռք է բերվել այնքան գումարով, որքանով կարելի է լավ պահպանված ,Մերսեդեսե մակնիշի մեքենա գնելե: Կոչված է վարչակարգի գրպանները լցնելու Երկրի ռազմարդյունաբերական համալիրներից ստացած շահույթներից մեծապես օգտվում է ինչպես Ադրբեջանի ղեկավարությունն, այնպես էլ գեներալիտետը: Որոշ տեսակի զենք-զինամթերք արտադրվում է, սակայն ահռելի չափսերի հասնող գումարների հաշվին, որոնք մտնում են վարչակարգի գրպանը: Պատահական չէ, որ բազմաթիվ վեճեր են ծագել պաշտպանության նախարարի եւ պաշտպանական արդյունաբերության նախարարի միջեւ` ,արջի բաժնինե տիրանալու համար: Օրինակները բազմաթիվ են: Նախ նշենք, որ Ադրբեջանը, միլիոնավոր դոլարներ ներդնելով տեղեկատվական ոլորտի վրա, փորձում է հայկական կողմին համոզել, թե տեսեք-տեսեք ինչպիսի հզոր ռազմարդյունաբերություն ունենք, սակայն այդ ասպարեզում արձանագրած բազմաթիվ հաջողություններ ու ձեռքբերումներ մնում են միայն տեղեկատվական դաշտում եւ չեն անցնում իրականության հարթույթ, այսինքն` Ադրբեջանը շատ է խոսում, բայց քիչ գործում: Սրանով է բացատրվում նաեւ այն հանգամանքը, որ պաշտպանական արդյունաբերության նախարարության բազմաթիվ նախագծեր արժենում են նախատեսվածից ավելին: Օրինակ` 2009-2010թթ. Ադրբեջանը նախատեսում էր տիեզերք ուղարկել կապի առաջին ադրբեջանական արբանյակը՝ ,Ազերսատըե։ Նախնական հաշվարկներով՝ պահանջվում էր շուրջ 80-100 մլն ԱՄՆ դոլար։ Ադրբեջանը լավ գովերգեց սեփական մտահղացումը, սակայն իրականում ունեցանք այլ պատկեր. ,Ազերսատը 1-ըե ներկայիս հաշվարկներով արժենում է շուրջ 200 մլն դոլար, իսկ տիեզերք այն կուղարկվի նախատեսվածից 3 տարի ուշ` 2013թ.-ին: Ինչ վերաբերում է Զինված ուժեր մատակարարած զենքի անորակությանը, ապա հավանական է այն վարկածը, որ ԱՀ-ի ռազմարդյունաբերության նախարարության կողմից արտադրած լավագույն նմուշի զենքերը մատակարարվում են Թուրքիային եւ այլ երկրների, իսկ ,տակի մնացածը` սպառվում սեփական զինված ուժերում: Գեւորգ Թոսունյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play