Մայիսի 31-ին Անի Պլազա հյուրանոցում <<Ջերմուկի զարգացման կենտրոն>>- ի նախաձեռնությամբ եւ հանքավայրը շահագործմամբ զբաղվող <<Գեոթիմ>> ՓԲԸ ընկերություն մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում` Ամուլսարի շահագործման հետեւանքով ջրային ռեսուրսների անվտանգության վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էին նաեւ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը, <<Ջրի որակ>> ՏՀ Տեխնիկական հանձնաժողովի նախագահ Կարինե Մայսուրյանը, Կայուն զարգացման հիմնադրամ ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, Էկոլուր ՀԿ-ի ղեկավար Ինգա Զառաֆյանը եւ ուրիշներ:
Քննարկման ժամանակ հնչած առաջարկությունների եւ դիտողությունների վերաբերյալ կկազվի արձանագրություն եւ կուղարկվի Բնապահպանության նախարարություն: