Ինչո՞ւ Բոզոյանը չմտավ ԲՀԿ ցուցակ (Տեսանյութ)


Ինչո՞ւ Բոզոյանը չմտավ ԲՀԿ ցուցակ (Տեսանյութ)

  • 04-06-2012 17:11:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Խորհրդարանական ընտրություններից առաջ լուրեր էին տարածվել, որ ԲՀԿ-ն մտադիր էր իր համամասնական ցուցակում ներառել նաեւ քաղաքագետ Երվանդ Բոզոյանին: Հետագայում պարզ դարձավ, որ քաղաքագետի անունը բացակայում է ԲՀԿ ցուցակից: Այսօր Երվանդ Բոզոյանը Aravot.am-ին պարզաբանեց`ի վերջո նման առաջարկ եղե՞լ է ԲՀԿ-ի կողմից, թե՞ ոչ: Քաղաքագետը նման լուրերը բացատրեց նրանով, որ ինքը շատ ընկերներ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, իսկ ինքը պաշտոնական առաջարկ չի ստացել: Հարցին՝ բայց կուզեի՞ք ընդգրկվել ԲՀԿ ցուցակում, պարոն Բոզոյանը պատասխանեց. «Այդ մասին չեմ մտածել. պաշտոնական առաջարկ էլ չեմ ունեցել, որ քննարկեմ: Չի եղել նման բան, որ ես մտածեի: Ես ավելի շատ մտածում եմ քաղաքական պրոցեսների մասին, իսկ Հայաստանում ռեալ փոփոխություններ կարող են լինել նախագահական ընտրություններին: Խորհրդարանական ընտրություններով մեծ փոփոխություն չի սպասվում, ինքը ոնց որ թե ժուռնալի պես բան լինի կինոյից առաջ»: Նելլի ԲԱԲԱՅԱՆ «Առավոտ»
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play