Մրցավազք՝ ի նպաստ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող այգու վերականգնմանը


Մրցավազք՝ ի նպաստ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող այգու վերականգնմանը

  • 11-06-2012 14:17:13   | Հայաստան  |  Բարեգործություն

Բարեգործական մրցավազք՝ ի նպաստ այգու վերականգնմանը <<Ավստրիական ավիաուղիներ>> եւ <<Best Western Congress Hotel>> ընկերությունները, արձագանքելով քաղաքապետարան-բիզնես կառույցներ համագործակցության վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-ին անցկացրել են <<Yerevan Business Run>> մրցավազքը: Միջոցառմանը նպատակը Երեւանում գործող գործարար կառույցների ուշադրությունը շրջակա միջավայրի պահպանման ու, մասնավորապես, բնապահպանական խնդիրներին հրավիրելն էր: Մրցավազքը մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի հրապարակի հարակից հատվածից: Անցնելով 2.6 կմ ճանապարհը Հանրապետության հրապարկով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով եւ Սայաթ-Նովա փողոցով` 37 ընկերությունների 111 վազորդներից Աբովյան փողոցի մեկնարկային վերջնագիծն առաջինն են հատել <<Ինգո Արմենիա>> ապահովագրական ընկերության վազորդները։ Երկորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են <<Ռեսո>> ապահովագրական ընկերության եւ <<Իդեալ>> համակարգի թիմերը: Նույն օրը երեկոյան տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ հաղթող եւ մասնակից թիմերին հանձնվել են մեդալներ, պատվոգրեր եւ սահմանված այլ մրցանակներ: Ողջունելով նախաձեռնությունն ու կարեւորելով Երեւանի կանաչ գոտիների պահպանման հարցում մասնավոր ընկերությունների աջակցությունը` մասնակիցները նշել են, որ այսպիսով իրենք ձեռք են մեկնում ոչ միայն մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը, այլեւ խթանում են առողջ ապրելակերպը: Նաեւ ընդգծել են, որ մեծ բավականություն են ստացել վազքարշավից եւ հաջորդ տարի եւս միջոցառումն անցկացնելու դեպքում` սիրով կմասնեկցեն: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մրցավազքից հավաքված ամբողջ գումարը տրամադրվելու է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող այգու վերականգնմանը:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play