Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ


Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ

  • 18-06-2012 16:31:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բնապահպան Ս. Ադամյանի նամակը «Հակոբյան Կենտրոն-ի» աշխատակիցներին. «Հարգելի «Հակոբյան Կենտրոն-ի» աշխատակիցներ, Ձեր տված հարցազրույցը, Ամուլսարի խնդրի հետ կապված, մեզ գցեց շփոթմունքի մեջ: Դուք ասում եք, որ տարածքում կան 56 տեսակի թռչնատեսակներ, իսկ հարակից տարածքներում ինչպես դուք եք պնդում, հարգելի «բնապահպաններ» բնադրվող գիշատիչ թռչունների մի մասը գրանցված է կարմիր գրքում եւ ժամանակ առ ժամանակ այդ տարածքը օգտագործում է որպես կերակրման վայր, սրանք լուրջ գիտական հետազոտություններ են, որոնք ցավոք սրտի չեն ծառայի իրենց բուն նպատակին, որովհետեւ Դուք հարգելի "գիտնականներ" , այն ու ամենայնիվ տարօրինակ հետեւություն արեցիք այս ամենից : Մեջբերում եմ “econews” – ի տարածած լրատվությունից «Չնայած նշվում է, որ այնտեղ կարմիր գրքում գրանցված թռչուն չկա, սակայն մասնակիցների կարծիքով` խնդիրը ոչ թե առանձին թռչնատեսակների, այլ ընդհանրապես էկոհամակարգի խախտումն է: Կարեն Աղաբաբյանը պատասխանեց, որ այդ տրամաբանությամբ առաջնորդվելով` պետք է արգելվի ցանակացած հանքի շահագործումը:» Հարգելի Հակոբյան կենտրոնի մասնագետներ, ինչքանով, որ ես եմ տեղեկացված Ձեր առաքելությունն է ուսումնասիրել եւ պաշտպանել շրջակա միջավայրը, աշխատել հանրության հետ այլ ոչ թե զբաղվել բնաավեր կազմակերպությունների շահերի պաշտպանությամբ, որոշակի գումարի դիմաց: Մեր կարծիքով Դուք շրջանցում եք Ձեր գործողություններով Ամերիկյան համալսարանի Հակոբյան կենտրոնի առաքելությունը: Եթե միայն հարգարժան, հանգուցյալ բարերար եւ բարեգործ պարոն Ս. Հակոբյանը լսեր թե իր նվիրաբերած գումարների դիմաց, դուք ինչով եք զբաղված, ապա անմիջապես կզրկեր Ձեզ " Հակոբյանի կենտրոնը" ներկայացնելու իրավունքից»: Հարգանքով բնապահպան Ս. Ադամյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play