Էկվադորը շարունակում է քննարկել Ասանժի դիմումը


Էկվադորը շարունակում է քննարկել Ասանժի դիմումը

  • 21-06-2012 16:03:56   | Էկվադոր  |  Ի՞նչ է գրում մամուլը

Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորեան ասել է, թե իր երկրի կառավարությունը դեռեւս քննարկում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածք մուտք գործած Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի քաղաքական ապաստանի դիմումը։ Ասանժին Շվեդիայում մեղադրում են սեռական բնույթի ոտնձգություն կատարելու մեջ։ Լոնդոնի դատարանը նրան Շվեդիա փոխադրելու համաձայնություն է տվել։ Ասանժի աջակիցները պնդում են, որ Շվեդիայում հարուցված գործը սոսկ պատրվակ է Wikileaks-ի հիմնադիրին ավելի ծանր մեղադրանքով Միացյալ Նահանգներ փոխադրելու համար։ «Ազատություն» ռադիոկայան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը