2 տարեկանում հնարավոր է բացահայտել աուտիզմը


2 տարեկանում հնարավոր է բացահայտել աուտիզմը

  • 27-06-2012 02:05:59   | ԱՄՆ  |  Միջազգային

Բոստոնյան մանկական հիվանդանոցի բժիշկները հայտարարել են, որ էլեկտրաէնցեֆալոգրամման, որը էլէկտրոդների միջոցով ձայնագրում է ուղեղի էլեկտրական ակտիվությունը, կարող է դառնալ մանկական աուտիզմի ախտորոշման լավագույն մեթոդ: 1000 երեխաների շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ էլեկտրաէնցեֆալոգրամման կարող է ճշգրտորեն բացահայտել հիվանդ երեխաներին: Գիտնականների խոսքերով՝ սա շատ կարեւոր բացահայտում է, քանի որ այս հիվանդությունը բավական դժվար է ախտորոշել: Այժմ բժիշկները մտադիր են նմանատիպ մեթոդով հետազոտել Ասպերգերի ախտանիշով երեխաներին (աուտիզմի տեսակ): Սովորաբար Ասպերգերի ախտանիշով երեխաները ունեն շատ բարձր ինտելեկտ, սակայն ունեն նաեւ շփման խնդիրներ: Բժիշկների խոսքերով՝ հետազոտությունները ցույց կտան, թե արդյոք այս համախտանիշը առանձին՝ աուտիզմի հետ կապ չունեցող հիվանդություն է, թե ոչ: Թերթ.am
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play