Մեկնարկեց «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը


Մեկնարկեց «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

  • 30-06-2012 15:55:58   | Հայաստան  |  Տնտեսություն

Հունիսի 30-ն Աղվերանի «Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում մեկնարկեց ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որը նվիրված է Տեխնոլոգիական սեկտորի եւ պետության միջեւ համագործակցության խնդիրներն: Ֆորումըը բացեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, որն իր խոսքում մանրամասն տեղեկացրեց ՀՀ պետական կառավարման համակարգում ՏՀՏ ոլորտի համակարգման կառուցվածքը: Նա մասնավորապես նշեց, որ ՀՀ-ում այժմ միայն երկու ոլորտ կա, որ ամեն տարի պետական բյուջեից նախատեսված աջակցություն է ստանում. դրանք զբոսաշրջության եւ ՏՀՏ եւ ոլորտներն են: Վերջինս տարեկան ստանում է 80-100 մլն դրամ: Ոլորտի ներկայացուցիչները ունեն տարբեր հարթակներ եւ ձեւաչափեր, որոնց միջոցով հանդիպուներ են կազմակերպում հանրապետության առաջին դեմքերի հետ եւ հնարավորություն ունեն անմիջականորեն ներկայացնել ոլորտի խնդիրները: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության նախագահ Կարեն Վարդանյանն իր ելույթում կարեւորեց ՏՀՏ եւ Հեռահաղորդակցության ոլորտների պետական համակարգումը մեկ տեղից իրականացնելու հասունացաց անհրաժեշտությունը: Ըստ Կ.Վարդանյանի, կարեւոր չէ, թե այդ կենտրոնը կլինի նոր՝ ՏՀՏ նախարարություն, թե տարբեր պետական գերատեսչություններում ցրված գործառույթները կհավաքվեն օրինակ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում։ Կարեւորն այն է, որ դրանք համակարգվեն մեկ մարմնի կողմից: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը իր ելույթում նշեց, որ իր կարծիքով, կարեւորը ոչ այնքան ՏՀՏ ոլորտի գործառույթները մեկ կենտրոնից համակարգելն է, որքան այն, որ ՏՀՏ-ն ամբողջ աշխարհում իր հետ բերում է նորարարություն եւ հետեւաբար շատ կարեւոր է ստեղծել մի միջավայր, ուր ՏՀՏ-ն եւ նորարարությունները կմշակվեն մի կենտրոնում՝ հնարավորություն ստեղծելով, որ դրանք արդյունավետ տարածվեն մյուս ոլորտների վրա: ՏՀՏ ոլորտի խնդիրները մեկ տեղ կոնսոլիդացնելու, մեկ կենտրոնում մշակելու եւ միատարր քաղաքականություն մշակելու առաջարկությամբ հանդես եկան նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական Խաժակ Կարայանը, եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանը: Վերջինս ընդգծեց նաեւ, որ ոլորտի խնդիրների համակարգված քաղաքականություն մշակելիս հաճախ դժվարություններ են առաջանում նույն գերատեսչությունների ներսում, ուր մնաց անգամ տարբեր գերատեսչությունների միջեւ: Այդ է պատճառը, որ դեռեւս 2008 թ ՀՀ կառավարության կողմից ընդունված ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգում արդեն իսկ այդ գաղափարը կար: Ի պատասխան հնչած առաջարկությունների, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանը նշեց, որ նախարարություն ստեղծելը բավական լուրջ եւ ծախսատար գործընթաց է, եւ այս պահին ոչ նպատակահարմար: Նրա կարծիքով խնդիրները կարող են լուծվել եղած կառավարման մարմինների փոխհամաձայնեցված եւ հստակ աշխատանքի պարագայում: Նա ընդգծեց, որ ՏՀՏ ոլորտի արդյունավետ կառավարումը պահանջում է լուրջ եւ բարձր վարձատրվող մասնագետներ, քանի որ ոլորտում աշխատավարձերը բավականին բարձր են՝ ամենաբարձրը՝ հանքարդյունաբերության ոլորտից հետո: Մինչդեռ պետական կառավարման մարմինը՝ եթե այդպիսին ստեղծվի, պետք է ղեկավարվի քաղծառայության համակարգի օրենսդրությամբ, ուր աշխատավարձերն էապես ցածր են եւ դա կհանգեցնի ոլորտի կառավարման ցածր արդյունավետության: Հանդիպմանը քննարկվեցին ՏՀՏ ոլորտին առնչվող բազմաթիվ այլ հարցեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն