Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարեց քառամյա բակալավրի աստիճան շնորհող ծրագրի մասին


Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարեց քառամյա բակալավրի աստիճան շնորհող ծրագրի մասին

  • 18-07-2012 16:47:49   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Քառամյա այս ծրագիրը բխում է Հայաստանի եւ տարածաշրջանի ուսանողների շահերից, շարունակելով ամբողջական ֆինանսական աջակցության եւ անաչառ հիմունքներով ընդունելության քաղաքականությունը Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) այսօր հայտարարեց քառամյա բակալավրի աստիճան շնորհող ծրագրի մասին: Նմանատիպ ծրագիր առաջին անգամ է իրականացվում ՀԱՀ-ում: Իր 20 ամյա պատմության ընթացքում ՀԱՀ-ն որպես կրթական հաստատություն շնորհել է միայն մագիստրոսի կոչում: Բակալավրի աստիճան շնորհող ծրագրի մեկնարկով Հայաստանի ամերիկյան համալսարանը այսուհետ կընդլայնի Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ապագա արհեստավարժ մասնագետներ պատրաստելու գործում իր կրթական ներդրումը: ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԲԱՐՁՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ Հանդես գալով հայտարարությամբ, ՀԱՀ նախագահ Բրյուս Բողոսյանը նշեց. «ՀԱՀ-ում բոլորս ոգեւորություն ենք ապրում հասնելով Հայաստանի եւ տարածաշրջանի ապագա արհեստավարժ մասնագետներ պատրաստելու համար բակալավրի աստիճան շնորհող բարձրորակ ծրագրի առաջարկման այս նոր ելակետին: Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ բարձր չափանիշներ ունեցող ուսումնական գործընթացին, ամերիկյան կրթությանը եւ առաջարկել ակադեմիական կրթություն ակնկալելով միջազգային պրոֆեսորադասախոսական կազմ եւ ուսանողներ Հայաստանից ու արտերկրից»: Նախագահ Բողոսյանը վերահաստատեց ՀԱՀ-ի որդեգրած բարձրորակ ու մատչելի կրթություն ապահովումը :« ՀԱՀ-ն որդեգրել է ամբողջական ֆինանսական աջակցության քաղաքականություն, այն է. որեւէ հայ ուսանող չի զրկվի ՀԱՀ- ում սովորելու հնարավորությունից` ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով: Այսինքն ուսանողները ընդունվում են բացառապես իրենց ակադեմիական գիտելիքների հիման վրա, եւ ապա գտնվում են լուծումներ ուսումը հնարավոր դարձնելու համար:» - հավելեց նախագահ Բողոսյանը: «Մեր հոգաբարձուների խորհրդի եւ աշխարհում մեր համակիրների առատաձեռն աջակցության շնորհիվ կարող ենք առաջարկել կրթաթոշակներ եւ ֆինանսական օժանդակություն մեր բակալավրի եւ մագիստրոսի ծրագրերում սովորող ուսանողներին», -նշեց Ն. Դենիս Լեւանսը, ՀԱՀ-ի նորանշանակ պրովոստը, ավելացնելով «Հրավիրում եմ բոլոր հետաքրքրված ուսանողներին նախապատրաստվելու 2013 թ. աշնանային կիսամյակի ընդունելությանը»: ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿ Բակալավրի կոչում շնորհող նոր ծրագիրը արդեն ստացել է հավատարմագրված է Արեւմտյան դպրոցների եւ քոլեջների ասոցիացիայի ավագ դպրոցների եւ համալսարանների հավատարմագրման հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կողմից հավատարմագրումը հավաստում է, որ բակալավրի աստիճան շնորհող ծրագիրն ունի որակական բարձրագույն կրթական չափանիշներ եւ արդյունավետություն: Բակալավրի կոչում շնորհող նոր ծրագիրը արդեն լիցենզավորվել է նաեւ ՀՀ Կրթության եւ Գիտության նախարարության կողմից: Յուրաքանչյուր տարի ընդունելով 300 ուսանող ՀԱՀ-ի բակալավրի աստիճան շնորհող ծրագիրը նպատակ ունի մինչ 2017 թվականը այդ ծրագրում սովորող ուսանողների թիվը հասցնել մինչեւ 1200-ը: Նոր բակալավրի աստիճան շնորհող ծրագիրը առաջարկում է հետեւյալ մասնագիտացումները ի լրումն հիմնարար ընդհանուր կրթական բաղկացուցիչների: • Հհաշվողական գիտություններ Բակալավրի աստիճանը կուսուցանի կիրառական մաթեմատիկա եւ համակարգչային գիտություն, ինչպես նաեւ հաշվողական հմտություններ սիմուլյացիաների եւ համակարգերի մոդելավորման համար, որոնք առնչվում են գիտության եւ ճարտարագիտության բնագավառներին: • Գործարար կառավարում Բակալավրի աստիճանը կտա տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության, կառավարման, շուկայագիտության, եւ գործարար հաղորդակցության ասպարեզում համապարփակ գիտելիքներ: • Անգլերեն եւ հաղորդակցություն Բակալավրի այս աստիճանը կուսուցանի լրագրության , հասարակայնության հետ կապերի, թարգմանության եւ հաղորդակցության այլ բնագավառներում գիտելիքներ: Այս երեք ծրագրերն էլ ունեն ընդհանուր կրթության բաղադրիչներ եւ կդասավանդվեն անգլերեն լեզվով: Դրանք կհամալրեն մագիստրոսի աստիճան շնորհող ծրագրերը, որոնք այսօր առաջարկում է ՀԱՀ-ը: Ընդունելության պահանջների, ընդունելության ստանդարտացված քննությունների, ուսման վարձի եւ ֆինանսական օժանդակության վերաբերյալ մանրամասներկարելի է ստանալ www.AUA.am/Undergraduate կայքում: Էլ կապ. ugrad@AUA.am կամ զանգահարեք (+374 10) 512-797 հեռախոսահամարով: Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է Երեւանում՝ Հայաստանում: Հիմնադրված լինելով 1991 թվականին՝ ՀԱՀ-ը հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը : Ուսուցման, հետազոտության եւ հանրային ծառայությունների միջոցով ՀԱՀ-ը ծառայում է Հայաստանին եւ տարածաշրջանին՝ յոթ տարբեր հիմնական բնագավառներում բարձրորակ կրթություն մատակարարելու միջոցով՝ խրախուսելով քաղաքացիական ներգրավվածությունը եւ խթանելով ժողովրդավարական արժեքները: Հայաստանի ամերիկյան համալսարանը հավատարմագրված է Դպրոցների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիայի ավագ դպրոցները եւ համալսարանները հավատարմագրող հանձնաժողովի կողմից, 985 Ատլանտիկ Ավենյու, #100, Ալամեդա Կալիֆորնիա 94501, 510-748
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play