ԱՆՎՃԱՐ դասընթացներ գիտության ոլորտը լուսաբանել ցանկացող լրագրողների համար


ԱՆՎՃԱՐ դասընթացներ գիտության ոլորտը լուսաբանել ցանկացող լրագրողների համար

  • 19-08-2012 18:20:29   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



«Նոյյան Տապան» Մեդիա Հոլդինգը անցկացնում է հատուկ անվճար դասընթացներ գիտության ոլորտը լուսաբանել ցանկացող ապագա լրագրողների համար: Լրագրողական հմտություններից բացի, դասընթացների մասնակիցներին կուսուցանվեն գիտության ոլորտի լուսաբանման հատուկ հմտություններ, կկազմակերպվեն նաեւ դասախոսություններ ՀՀ առաջատար գիտնականների կողմից, կանցկացվի պրակտիկա ՀՀ առաջատար գիտական հաստատություններում: Դասընթացների տեւողությունը 3 ամիս է: Դասընթացներն ավարտողները կստանան համապատասխան վկայականներ, իսկ լավագույն շրջանավարտներին կառաջարկվի աշխատանք գիտության ոլորտի լուսաբանման ասպարեզում: Ընդունելությունը՝ հարցազրույցի եւ թեստային հանձնարարությունների միջոցով: Մանրամասների համար դիմել` Հասցե. ք.Երեւան, Իսահակյան 28 էլ.փոստ` info@nt.am Հեռախոս՝ 060-27-64-62, 093-669-339
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ