Տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի նիստը


Տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի նիստը

  • 23-07-2012 16:09:36   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
2012թ. հուլիսի 19-ին տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի նիստ, օրակարգում՝ խորհրդի անդամների տվյալների շտեմարանի ձեւավորման, «Նորավանք» ԳԿՀ ամսագրերում հոդվածների ներկայացման եւ հրատարակման ընթացակարգի հաստատման, «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից արտասահմանյան (գերմանական) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ընդգրկվածության, տարածաշրջանային ուղեղային կենտրոնների ուսումնասիրման եւ վարկանիշային սանդղակի կազմման աշխատանքային փուլերի հաստատման եւ այլ հարցեր։ Խնդիրները ներկայացրին Գ.Հարությունյանը, Վ.Հովյանը, Ս.Սարուխանյանը, Ա.Բարսեղյանը եւ Տ. Հարությունյանը։ Առաջարկություններով հանդես եկան Գ.Հարությունյանը, Ա.Ժամակոչյանը, Ս.Սարուխանյանը, Ա.Սիմավորյանը, Ա.Մարջանյանը, Ս.Մանուսյանը։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play