«Բերդ» անսամբլը Եվրոպայում մասնակցում է փառատոների


«Բերդ» անսամբլը Եվրոպայում մասնակցում է փառատոների

  • 02-08-2012 17:44:49   | Հայաստան  |  Մշակույթ

Հուլիսի 19-ից Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ "Բերդ" անսամբլը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանի ղեկավարությամբ մեկնել է Եվրոպա` մասնակցելու Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Բելգիայում անցկացվող ժողովրդական պարերի փառատոնների: "Բերդը" 35 օր շարունակ 25 մենահամերգով հանդես է գալիս Ֆրանսիայի եւ Իսանիայի մի շարք քաղաքներում: Կարեն Գեւորգյանի խոսքով` համույթի ելույթներին ներկա են գտնվում օտարերկրացի հազարավոր հանդիսատեսներ. "Բերդի" ելույթներին արձագանքել են ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներ: Նրանք բարձր են գնահատել հայկական մշակույթը` շեշտելով, որ "մի քանի տասնյակ հոգով պարի լեզվով պատմում են Շառլ Ազնավուրի երկրի պատմությունը": Համերգներն անցնում են հոտնկայս ծափահարություններով, կարելի է ասել` հանդիսատեսը թույլ չի տալիս, որ արտիստները բեմից հեռանան: Մրցանակային տեղեր չկան, յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր մշակույթը",- նշում է Կարեն Գեւորգյանը: "Բերդը", ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Եվրոպայում կլինի մինչեւ օգոստոսի 27-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play