Ամուլսարի ծրագիրը այս փուլում


Ամուլսարի ծրագիրը այս փուլում

  • 10-08-2012 11:04:26   | Հայաստան  |  Տնտեսություն


Ամուլսարի վերաբերյալ ս.թ. ապրիլի 18-ին Բնապահպանության նախարարությունում կայացած հանրային քննարկումներից հետո, շահագրգիռ կողմերը նախարարությանը գրավոր ներկայացրել են իրենց մտահոգությունները: Դրանք այնուհետ հանձնվել են Գեոթիմ ընկերությանը, որը մանրամասն պատասխանել է բոլոր հարցադրումներին: Մասնագիտական բարձր մակարդակով անդրադարձ է եղել Ջերմուկի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ շահարկումներին, Սեւանի ավազանի պետական հատուկ հանձնաժողովի հարցադրմանը` Սեւանի վրա հնարավոր ազդեցության եւ նախագծի հետ կապված բոլոր այլ մտահոգությունների վերաբերյալ: Այս ծավալուն աշխատանքին մասնակցել են ինչպես Գեոթիմի, այնպես էլ միջազգային հեղինակավոր Wardell Armstrong International եւ Golder Associates անկախ խորհրդատվական ընկերությունների բարձրակարգ մասնագետները: Մանրակրկիտ հետազոտությունների հիման վրա տրված այս պարզաբանումները հանձնվել են շահագրգիռ կողմերին, ինչպես նաեւ հնչել են Բնապահպանության նախարարությունում ս.թ. հուլիսի 30-ին կայացած հանրային քննարկման ընթացքում, որից հետո Բնապահպանության նախարարությունը դրական գնահատական է տվել եւ հաստատել շահագործման այս փուլի համար ներկայացված “Բնապահպանության եւ շրջակա միջազվայրի վրա ազդեցության գնահատականին” (ՇՄԱԳ): Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված պահանջների համաձայն, ընկերությունը պարտավորվել է կատարել օրենքով նախատեսված փորձաքննություններ եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի մի շարք միջոցառումներ: Նախարարության կողմից կառաջարկվի միջազգային անկախ փորձագիտական ընկերություն` Գեոթիմի միջազգային Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականի (ԲՍԱԳ) անկախ փորձաքննության համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի Սեւանի, Ջերմուկի եւ կարմիր գրքում գրանցված կենդանական եւ բուսական տեսակների հետ կապված հարցերին: Ընկերությունը միաժամանակ կշարունակի ներդրումները հանքի զարգացման եւ երկրաբանահետախուզական աշխատանքների ավարտի նպատակով: Նախատեսվում է իրականացնել մոտավորապես 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Հանքի շահագործման փուլում նախատեսվում է իրականացել եւս մոտավորապես 200 մլն դոլարի ներդրում: Արդյունահանման առավելագույն հզորության ընթացքում նախատեսվում է ՀՀ պետական բյուջե տարեկան վճարել մոտավորապես 86 մլն դոլար: Միեւնույն ժամանակ Ընկերությունը կշարունակի ներդրումներ հարակից համայնքներում` ենթակառույցների, տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության, երեխաների զարգացման եւ համայնքների կարողությունների հզորացման բնագավառներում` ի նպաստ համայնքների համակողմանի զարգացման: “ՇՄԱԳ-ի դրական գնահատականը երեք հանրային լսումների եւ մեկ քննարկման, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության, տեղի համայնքների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ինտենսիվ եւ հիմնավոր շփումների արդյունք է,- ասում է Լիդիան ինթերնեյշնլ ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քոֆլինը: “Այս գործընթացը հնարավորություն է ընձեռել շահագրգիռ կողմերին ծանոթանալ նախագծին, բարձրաձայնել իրենց մտահոգությունները, հարցադրումներ ներկայացնել եւ բոլոր մտահոգությունների վերաբերյալ պատասխանները լսել: Մենք պատրաստակամ ենք շարունակելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ շփումները եւ կառուցելու օրինակելի հանք, որով կարող է հպարտանալ Հայաստանը, տեղական համայնքները եւ Լիդիան ընկերությունը”:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play