Անվճար դասագրքեր՝ կրտսեր դպրոցում


Անվճար դասագրքեր՝ կրտսեր դպրոցում

  • 28-08-2012 17:17:47   | Գեղարքունինքի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` օգոստոսի 28-ին ներկա է եղել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը: Խորհրդակցության նպատակն է ուսումնական տարին սկսել նախապատրաստված, տեղում ծանթանալ եւ քննարկել մարզի դպրոցներում առկա հիմնախնդիրները, առաջարկել լուծումներ: Ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը` Գեղարքունիքի մարզպետարանի կրթության եւ մշակույթի վարչ ության պետ Գարիկ Բադալյանը անդրադարձել էառկա խնդիրներին: ՀՀ ԿԳՆ Կրթության տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ` կապված տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների, ինչպես նաեւ ուսուցիչներին մրցույթների անցկացման հետ: Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ-ի կողմից ներկայացված արձանագրությունները` Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի կողմից մի քանի դպրոցներում չեղյալ են համարվել ուսուցիչների ընտրության արդյունքները, տնօրեններին տրվել են նկատողություններ` աշխատանքային պարտական ությունները ոչ պատշաճ կատարելու համար: Իր խոսքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներեին տրամադրվելու են անվճար: Դիմելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին՝ նախարարն ասել է. "Հարգելի տնօրեններ բոլոր դասագրքերը` ներառյալ օտար լեզվի դասագրքերը, որոնք նախկինում հատկացվում էին վճարովի, այսուհետ աշակերտներին պետք է տրամադրվեն անվճար: Կրթության եւ գիտության նախարարությունը այս առումով իրականցնելու է հետեւողական վերահսկողություն: Հարգելի տնօրեններ իմ պահանջն է տեղերում այդ գործընթացը կ ազմակերպել արդյունավետ ": Անդրադառնալով դպրոցներում մանկավարժների եւ տնօրենների թափուր տեղերի համալրման խնդրին` նախարարը շեշտել է, որ հանրապետությունում առակա է մանկավարժական կադրերի գերհագեցվածություն, ուստի պետությունը կադրերի ընտրությունը պետք է կատարի թեժ մրցակցության պայմաններում: "Դպրոցում չի կարող աշխատել այն մասնագետը, ով չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնի համար պահանջվող մասնագիտական որակավորման պահանջներին եւ չի հավատում իր կատարած գործի հաջողության,- նշել է նախարարը եւ հավելել,- դպրոցը այն վայրը չէ, որտեղ տնօրենը իր ցանկությամբ կարող է կատարել կամայականություններ": Անդրադառնալով կրթական բարեփոխումներին` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ 12-ամյա կրթության համակարգը միջազգային չափորոշիչ է եւ այն այլեւս մեր երկրի համար կայացած իրողություն է: Նախարարը նշել է, որ այս տարի միջին դպրոցի մի շարք դասարաններում կրթական գործընթացը կկազմակերպվի բեռնաթափված ծրագրերով: Նախարարը հիշեցրել է, որ 2018 թվականից հանրակրթական դպրոցներում միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա. "Նրանք ունեն 6 տարի ժամանակ այս ընթացքում ստանալու անհարաժեշտ որակովորում",- ասե լ է նախարարը եւ հավելել, որ նոր ուսումնական տարում շարունակվելու է նախորդ տարվանից մեկնարկած ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, որը կավարտվի 2016 թվականին: "Ապագայում մենք գնալու ենք ավելի հեղափոխական ռեֆորմների` դպրոցում աշխատելու պարտադիր պահանջ սահմանելով մագիստրոսական մանկավարժական կրթությունը",- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը: Անցյալ տարի Գեղարքունիքի մարզում սովորող 29700 աշակերտներից 2900-ը առաջին դասարանցիներ են եղել, տարվա ընթացքում մոտ 482 աշակերտ հեռացել է մարզի դպրոցներից, այդ թվում մոտ 200-ը՝ արտերկիր: Մարզի բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, որոշակի խնդիրներ կան կախված կապի որակի հետ: Նախարարի կողմից ցուցում է տրվել ՀՀ ԿԳՆ ներկայացնել Գեղարքունիքի մարզի դպրոցների "ֆիզիկա", "Քիմիա", "Կենսաբանություն" եւ "Աշխարհագրություն" առարկաների լաբորատորիների պահանջարկը, քանի որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից հանրապետության դպրոցներում տեխնիկական հագեցվածության ուղղո ւթյամբ աշխատանքները շարունակվում են: Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play